Հրայր Մարուխյան Հիմնադրամը ՀՀ-ում գործող սոցիալ-դեմոկրատիայի ուսումնասիրության եւ վերլուծական կենտրոն է: Նրա նպատակն է խրախուսել հանրային քննարկումներ եւ ապահովել հավասարություն, ազատություն եւ ժողովրդավարություն Հայաստանում եւ տարածաշրջանում: Հիմնադրամը իրականացնում է ակադեմիական ուսումնասիրություններ կապված քաղաքականության եւ քաղաքական որոշումների կայացման հետ, կազմակերպում է խորհրդաժողովներ ու կլոր սեղաններ, հրատարակում ուսումնասիրություններ սոցիալ-դեմոկրատիայի վերաբերյալ թեմաներով, անցկացնում թրեյնինգներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար: