Մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլը

2018 թ. փետրվարի 6-ին մեկնարկում է «Հրայր Մարուխեան» հիմնադրամի քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի երկրորդ շրջափուլը: Ծրագրի նպատակը երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, և Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների ներկայացումը՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները:

Եռամսյա անվճար դասընթացն անցկացվում է ազատ լսարանի ձևաչափով՝ թեմատիկ դասախոսությունների ու քննարկումների եղանակով:

Ծրագրի թեմաներն են՝

1. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
2. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ, ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Դասախոսները կլինեն ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ ու փորձագետներ:

Դասախոսությունները կանցկացվեն շաբաթը երկու օր (երեքշաբթի ու հինգշաբթի օրերին) պարբերականությամբ:

Դասախոսության տևողությունը 2 ժամ՝ 18:30 – 20:30-ը:

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Մասնակցության հայտ կարելի է լրացնել առցանց կամ այցելելով Գ. Գյուլբենկյան 38 հասցեում (5-րդ հարկ, 501 սենյակ) գտնվող մեր գրասենյակ։ Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 30-ն է։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե՝ lsaran@maroukhianfoundation.org,

Քաղաքական դասընթացների «Ազատ լսարան»ի հայտ (Երկրորդ շրջափուլ)

Լսարան 2018-1 Հայտ

ՀՄՀ-ի «Ազատ լսարան» ծրագրի 2րդ շրջափուլի մասնակցության հայտ
  • Նշել բոլոր երկրների անունները որոնց դուք քաղաքացի եք
  • Նշել Ձեր բարձրագույն ուսումնական հաստատության(թյունների) անուն(ներ)ը, ուսման շրջան(ներ)ի սկիզբն ու ավարտը (տարի), ֆակուլտետ(ներ)ի/բաժնի(բաժինների) անուն(ներ)ը
  • Թվարկել Հասարակական կամ / և քաղաքական կազմակերպություն(ների) անունները որոնց անդամակցում եք. եթե չեք անդամակցում՝ գրել «Չեմ անդամակցում»
  • Թվարկել առաջնահերթությունները։
  • Թվարկել կարևորագույն հիմնախնդիրները։
  • Եթե այո՝ նշել դասընթացների անունները։
  • օր/ամիս/տարի
  • This field is for validation purposes and should be left unchanged.

ՀՄՀ քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագրի լրացուցիչ թեմաներ

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկած Քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի առաջին փուլը կավարտվի շուտով: Նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերին 2-ին տեղի կունենան լրացուցիչ թեմաների շուրջ դասախոսություններ։

Նոյեմբերի 25-ի թեման է «Հայ-թուրքական հարաբերություններ — Անցյալ, ներկա, ապագա»։

Դեկտեմբերի 2-ի թեման է «Արցախյան հիմնահարցը — Նախապատմությունը, շարժումը, ազատամարտը, կարգավորման գործընթացները»։

Դասախոսությունները կներկայացվեն նշված օրերին, ժամը 11։00-ից ժամը 16։00, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, ք. Երեւան, Գյուլբենկյան փ. 28։

Երկու լրացուցիչ թեմաների մասնակցության համար պետք է լրացնել այս հայտը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է նոյեմբերի 22-ը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ lsaran@maroukhianfoundation.org,

Մեկնարկեց ՀՄՀ֊ի Քաղաքական դասընթացների «Ազատ Լսարան» ծրագրի առաջին փուլը

Սեպտեմբերի 22-ին հաջողությամբ մեկնարկեց Քաղաքական դասընթացների ՛Ազատ Լսարան՛ ծրագրի առաջին փուլը:

Բացման խոսքով մասնակիցներին ողջունեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Այնուհետև աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների ու տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ դասախոսեց Արգենտինայից ժամանած Բուենոս-Այրեսի Nacional de Lanus համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրեց ժամանակակից Թուրքիան և հայ-թուրքական հարաբերությունները:

Առջևում մեզ սպասում են նույնքան հետաքրքիր և բազմաբովանդակ թեմաներ:

Մեզ բարի երթ։

ՀՄՀ-ն մեկնարկում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիր

2017 թ սեպտեմբերից «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Երեւանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» քաղաքագիտական ուսումնական ծրագիրը: Ուսումնական ծրագրի նպատակը քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդության քաղաքական գիտելիքների և հմտությունների խորացումն է, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ներկայացումը:

Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է ազատ լսարանի ձևաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին և հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին՝ նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավվմանը, խորացնելով երիտասարդության քաղաքական գիտելիքները:
Ծրագիրն իր մեջ ներառում է՝

1. Հայաստանի արդիական, քաղաքական խնդիրներին առընչվող դասախոսություններ:
2. Քննարկումներ բացահայտված խնդիրների վերաբերյալ, լուծումների առաջարկություններ

Ծրագրի թեմաներն են՝
1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ
4. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ. ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Նաև կլինեն լրացուցիչ թեմաներ, որոնք կհայտարարվեն դասընթացների ընթացքում:

Դասախոսները կլինեն Հայաստանում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ և փորձագետներ:

Դասընթացների մեկ փուլի տևողությունը կլինի ութ շաբաթ։ Դասախոսությունները կլինեն շաբաթական երկու օր պարբերականությամբ:

Յուրաքանչյուր դասընթացը կտևի 2 ժամ, երեկոյան ժամերի (18:30 – 20:30)

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Մասնակցության հայտ լրացնելու համար այցելել այս էջը։ Հայտ ներկայացնելու ժամկետն է սեպտեմբերի 20-ը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ գրել էլ.փոստ՝ lsaran@maroukhianfoundation.org,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով: