“Մենաշնորհները Հայաստանում” հետազոտության հրատարակումը

2013 թվ-ի փետրվարի 11-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Մենաշնորհները Հայաստանում” թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր “Հրայր Մարուխյան” հիմնադրամը գերմանական “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հետազոտողները ներկայացրեցին ՀՀ-ում առկա մենաշնորհային դաշտը, դրանց հիմնախնդիրները, ելնելով միջազգային փորձից` առաջարկեցին մենաշնորհների կարգավորման նոր մոդելներ և մեկնաբանեցին Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովին մասնակցեցին համապատասխան վարչությունների, տնտեսական մրցակցության ոլորտը ներգրավող հանձնաժողովների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

“Մենաշնորհները Հայաստանում”

“Monopolies in Armenia”

“Մենաշնորհները Հայաստանում” սեղմագիր

 

 

“Ակտիվիզմի ուղեցույց” և “Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ” հետազոտությունների հրատարակումը

 

2013 թ.-ին «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 3 կլոր սեղան քննարկումներ, որոնց արդյունքում պատրաստվեցին և նույն թվականի հունվարի 29-ին(3-րդ կլոր սեղանի ժամանակ) Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունների շնորհանդես-քննարկումը: Այս քննարկումներին մասնակցեցին համապատասխան նախարարությունների և վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու բնապահպան ակտիվիստներ:

Հետազոտություններից առաջինը շոշափում է բնապահպանության ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ երկրորդը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումներն ու թերությունները և ուսումնասիրում է ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

Ակտիվիզմի ուղեցույց

Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ

 

 

<<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> առաջին մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է <<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> շարքի առաջին մասը, որն իր մեջ ներառում է երեք հոդվածներ`<<Ժողովրդավարության և ընկերվարության գաղապարների ընկալումը դարերի երկայնքով>>, <<Ժողովրդավարության և ընկերվարության ՀՅԴ տեսլականները>> և <<Ընկերվարական սկզբունքներ. Ազատություն, արդարություն, համերաշխություն>>:

Այս հանդեսի նպատակն է ծառայել որպես կրթական ձեռնարկ քաղաքագիտությամբ զբաղվող ուսանողների, քաղաքագետների, ակադեմիկոսների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքներով:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումը և ծանոթացեք հանդեսի հայերեն  տարբերակին:

Հանդես Ընկերվարության և Ժողովրդավարության

“Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի Թարգմանություն

Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու մեր հարատև ջանքերի շնորհիվ ՀՄՀ-ը սկսել է “Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի թարգմանությունը: Անցած տարի մենք մեկնարկեցինք թարգմանությունների այս շարքը առաջին գրքով, որը կոչվում էր “Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը”, որտեղ քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են հիմնական արժեքները, նպատակները և սոցիալ-դեմոկրատիայի նշանակությունը: Գրքի հազարավոր օրինակներ տպագրվեցին և ուսումնասիրվեցին ակադեմիկոսների, տնտեսագետների, քաղաքական գործիչների, երիտասարդ խմբերի և ուսանողների կողմից: Այս տարի երկրորդ հրատարակությունը կապահովի ավելի մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչպես կարող են աշխատել տնտեսական համակարգերն ու քաղաքականությունները սոցիալ-դեմոկրատական սկզբունքները պաշտպանելու համար: “Տնտեսություն և Սոցիալ-դեմոկրատիա”-ի թարգմանությունը արդեն իսկ հասանելի կլինի 2012 թ.-ի ապրիլին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ,  հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը` ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությանը: 

Սեղմե’ք ստորեւ ներկայացված հղումները եւ ծանոթացեք  վերլուծության հայերեն եւ անգլերեն տարբերակներին:
Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (անգլերեն)
Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (հայերեն) 

«Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի թարգմանությունը եւ հրատարակությունը

Գերմանիայում հրատարակված «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, որո՞նք են նրա հիմնական արժեքները, նպատակները, ինչպե՞ս կարելի է դրանք գործնականում կիրառել:

Այս գիրքը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ակտիվ դերակատարություն ունենալ սոցիալ-դեմոկրատիայի ասպարեզում կամ հետաքրքրված են դրանով: «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքում դուք կարող եք հանդիպել սոցիալ-դեմոկրատիայի տարբեր մոտեցումների: Ազատություն, արդարություն եւ համերաշխություն` ահա սոցիալ-դեմոկրատիայի հիմնական արժեքները, որոնք որպես մեկնակետ են հանդես գալիս:

Այսօր հասու են գրքի հայերեն տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները: