Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին, Հրայր Մարուխյան Հիմնադրամում պրակտիկա անցնող երիտասարդները Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին մեկնեցին Հայաստանի Տավուշի մարզի հեռավոր Բերդ քաղաքը: Քանի որ ընթացքի մեջ է Հայաստանում կանանց մասին կարճ հաղորդումների պատրաստման շարքը, մենք ավելի ու ավելի ենք ծանոթանում կանանց խնդիրներին երկրի տարբեր շրջաններում: 

Բերդ այցելության արդյունքում մենք ծանոթացանք տաղանդաշատ գործունյա կանանց հետ, ովքեր ձեռքի աշխատանքներ են պատրաստում եւ դրանք վաճառքի հանում: Գաղտնիք չէ, որ գործազրկության աստիճանը Հայաստանի գյուղական վայրերում չափազանց բարձր է: Շատ գյուղեր աստիճանաբար դատարկվում են: Ձեռագործ փափուկ խաղալիքներ, կանացի պայուսակներ եւ բաժակատակներ պատրաստելով, այս կանայք կարող են դանդաղորեն նվազեցնել աղքատությունը, ընդլայնելով իրենց քաղաքի շուկան: Չափազանց տպավորիչ է լսել Սեդաի եւ Անահիտի նման կանաց, ովքեր պատմում են մեզ, թե ինչպես է ամենօրյա աշխատանք ունենալուց հետո  դրականորեն փոխվել իրենց կյանքը: Շատերը ապրում էին կենսաթոշակների հաշվին կամ գոյատեւում արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսինների կողմից ուղարկված գումարով: Չնայած ձեռագործության բիզնեսը դեռ սկզբնական փուլում է եւ ընդլայնվելու մեծ հեռանկար ունի, այն ներկայումս ապահովում է 16 կանաց ֆինանսական կայունությունը եւ 16 ընտանիքների հետ է պահում Բերդը լքելուց եւ այլ վայրերում աշխատանք որոնելուց: Այս բիզնեսը նաեւ հարթակ է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց հմտություններն ու տաղանդը:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ խիստ անհրաժեշտ է օժանդակել կանաց իրենց կարողությունները բիզնեսում արտահայտելու համար, դրանով իսկ նպաստելով նրանց դրական ավանդի ներդնմանը Հայաստանի զարգացմանը: Բիզնեսում ներգրավված կանանց մասին ավելի մանրամասն տեղեկույթուններ ստանալու համար հետեւե’ք Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների: Բերդի եւ Հայաստանի այլ գյուղական վայրերի կանանց աշխատանքներից գնելու եւ դրանով իսկ օժանդակույթուն ցուցաբերելու համար, կարող եք այցելել www.homelandhandicrafts.org կայք-էջ:



	

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *