Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրենի ելույթը Կալիֆորնիայի Համալսարանոերըւմ եւ Հայ եւ Առաջադիմական Քաղաքականությունը ամենամյա ֆորումում, Լոս Անջելոս

2010 թ. դեկտեմբերի 4-ին, կիրակի օրը, Կալիֆորնիայի Համալսարանում էին հավաքվել ակադեմիկոսներ, քաղաքական գործիչներ եւ առաջատար ակտիվիստներ Հայաստանից եւ Սփյուռքից` նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյակը, որը հայոց պատմության մեջ ամենահին եւ ազդեցիկ քաղաքական կուսակցություններից է:

Ելույթ ունեցողների շարքում էր նաեւ Հայաստանում Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը, ով ներկայացրեց կանանց դերը ՀՅԴ 120-ամյա պատմության ամբողջ ժամանակահատվածում: Ելույթը վերնագրված էր «Կանայք ՀՅԴ-ում. Անցյալը, ներկան եւ ապագան»:

Թիթիզյանը, ով նաեւ Սոցինտերնի փոխնախագահն է եւ ՀՅԴ ներկայացուցիչը Սոցինտերնի Կանանց խորհրդում, իր ելույթում անդրադարձավ երեք ժոմանակաշրջանների. 1880-1921 թթ. ազհային-ազատագրական շարժմանը; արտաքսումը Սովետական Հայաստանից եւ 1921-1991 թթ. Սփյուռքյան համայնքների ձեւավորումը; եւ 1991 թ.-ի անկախությունից հետո կուսակցության ի հայտ գալը Հայասատանում: Թիթիզյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ՀՅԴ ստեղծման, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության ձեւավորման եւ Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման գործում կուսակցության կանանց ունեցած դերին:

Ելույթում նա ներկայացրեց կանանց ընդհանուր բացակայությունը ՀՅԴ կարեւոր որոշումներ կայացնող մարմիններում, որը, ըստ նրա, հայկական իրականության արտահայտումն է, որտեղ սոցիալական եւ քաղաքական կյանքում տղամարդիկ են գերիշխում: Թիթիզյանը ընդգծեց, որ գենդերային անհավասարությունը «խոչնդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման եւ զարգացման ճանապարհին, ինչպես նաեւ Սփյուռքում կանանց մոտեցումների, տեսակետների եւ փորձառությունների պակասին»:

Ամփոփելով ելույթը, նա առաջընթացի ուղեգիծ ներկայացրեց, որով կուսակցությունը պետք է փոփոխություններ մտցնի, ապահովելով «այնպիսի աստիճանահարթակի ստեղծումը, որը կվերացնի կուսակցական կառույցներում կանանց առաջ քաշման նուրբ խոչնդոտները»:

Տիկ. Թիթիզյանը 2010 թ. դեկտեմբերի 8-ին Հոլիվուդի Հայկական Կենտրոնում Հայերը եւ Առաջադիմական Քաղաքականությունը 3-րդ ամենամյա ֆորումում Հայաստանում կանանց խնդիրների քննարկմանը հիմնական ելույթ ունեցողն էր:

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպված եւ KPFK ռադիոյիով սփռված ֆորումը անդրադարձավ Հայաստանում գենդերային հավասարության, քաղաքացիական հասարակության եւ կանանց դերի ուժեղացմանը: Ֆորումի վարողներն էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *