Ծանոթացեք մեր պրակտիկանտների հետ

Արփա Վարդանյան:   2010 թվ-ի ամռանը Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF) պրակտիկանտների ծրագրի միջոցով  ես եկա Հայաստան`իբրև կամավոր աշխատելու մանկական կենտրոնում: Ականատես լինելով այն աղքատությանը, որի հետ երեխաները բախվում են ամեն օր, ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչպիսի ազդեցություն կարող եմ ունենալ նրանց կյանքում, երբ այցելեմ Հայաստան հաջորդ անգամ: Ամենադյուրին պատասխանը կարող էր լինել պարզապես նույն կենտրոն վերադառնալը և իբրև կամավոր կրկին հանդես գալը: Բայց կամավորական աշխատանքը կարող է սահմանափակվել միայն այսքանով: Մենք կարող ենք լուծել խնդիրը`վերացնելով պատճառը: Ահա թե ինչու ես կրկին վերադարձա Հայաստան`այս անգամ կամավորական աշխատանք ծավալելու Հրայր Մարուխյան Հիմնադրամում: Ուսումնասիրելով հիմնադրամի կայք-էջը և գտնելով <<Իրականացնել նորարարական ու հարատև լուծումներ`սոցիալական, տնտեսական և քաղաքական մարտահրավերներին>> ծրագիրը`ես անմիջապես հասկացա, որ այս կամավորական աշխատանքը կարող է օգնել ինձ բացահայտել երկու տարի առաջ ինձ հանդիպած երեխաների խնդիրներից բխող պատճառները: Հրայր Մարուխյան Հիմնադրամում ծավալած գործունեությունը լուսաբանում է Հայաստանում առկա խնդիրները և թույլ է տալիս ինձ կիրառել իմ գիտելիքները` կառուցելու ավելի պայծառ և լավ ապագա ոչ միայն մի քանի երեխաների, այլև իմ հայրենիքի համար:

Գևորգ Դրամգոչյան:   2006 և 2010 թվ-ին ես եկա Հայաստան Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության միջոցով: Չնայած ես կարող էի հանդիպել նոր մարդկանց հետ և ձեռք բերել կայուն ընկերություն, սակայն ինձ երբեք չէր հաջողվել ունենալ տեղաբնակ քաղաքացու փորձառությունը: Այս անգամ Հայ երիտասարդաց դաշնակցությունը (AYF) ինձ հնարավորություն ընձեռեց վեց շաբաթ անցկացնել Երևանում, ամեն օր գնալ աշխատանքի և տեսնել, թե ինչպես են ապրում <<տեղացիները>>: Ամեն անգամ աշխատանքի գնալը և գալը ինքնին մի նոր բացահայտում է ինձ համար: Հրայր Մարուխյան Հիմնադրամում աշխատելը ևս մեկ հիանալի կետ ավելացրեց իմ աշխատանքային փորձին: Աշխատելով այսպիսի հրաշալի գործընկերների հետ` ես հասկացա, որ Հայաստանում մղվող պայքարը հարատև ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն իմ, այլև Հայաստանի ապագայի վրա:

Նազելի Խոդաբախշյան:   Սա արդեն երրորդ ամառն է, որը ես անցկացնում եմ Հայաստանում: Մինչ ես խիստ զբաղված էի Գլենդելում հայկական համայնքի խնդիրներով, որոշեցի, որ Հայաստանում մի քանի շաբաթ իբրև զբասաշրջիկ հանդես գալուց զատ շատ ավելի օգտակար կարող է լինել ինձ համար որաշակի ժամանակ անցկացնել`ուսումնասիրելով հայկական իրականության լավ և վատ կողմերը: Այսպիսով նախորդ ամռանը ես օգնում էի կազմակերպել մանկական ճամբար Գյումրիի և Շուշիի երեխաների համար`հանդես գալով իբրև Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF Youth Corps) անդամ: Իսկ ահա այս ամռանը Օքսիդենթալ համալսարանը, որտեղ ես ուսանում եմ, ինձ հնարավորություն ընձեռեց կամավորական աշխատանք ծավալել արտերկրում: Դե իհարկե ես իբրև ուղղություն ընտրեցի Հայաստանը և Հրայր Մարուխյան Հիմնադրամը: Ես որոշեցի ինձ ամբողջությամբ նվիրել իմ երկրի հարուստ մշակույթի և պատմության ուսումնասիրմանը`մասնակցություն ունենալով այն խնդիրների լուծմանը, որոնց հետ մենք`իբրև զարգացող երկիր, բախվում ենք ամենուրեք: Հրայր Մարուխյան Հիմնադրամում ծավալած կամավորական աշխատանքը ինձ շատ է օգնել: Ես տեսնում եմ, որ Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը ծառայում են իրենց նպատակին: Այսօր ես ինքս պատրաստ եմ նոր գաղափարներ և ծրագրեր առաջարկել, որոնք խթան կհանդիսանան մեր երկրի բարգավաճման և զարգացման համար: Որքան շատ ժամանակ եմ անցկացնում այստեղ, այնքան ավելի եմ գիտակցում, որ Հայաստանը միշտ էլ լինելու է իմ ապագայի մի մասը:

Տպել այս էջը Տպել այս էջը

Leave a Reply