<<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>>, 1-ին կլոր սեղան քննարկում

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-15:00-ը Կոնգրես հյուրանոցում Հրայր Մարուխյան Հիմնադրամը կազմակերպել է «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում առաջին կլոր սեղան քննարկումը, որը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից: Քննարկմանը հրավիրված էին  ակտիվիստ բնապահպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ խոսվեց բնապահպանական հաջողված շարժումներից՝ Շիկահողի տարածքի պաշտպանության, Թեղուտի անտառը հանքարդյունաբերության վնասակար ազդեցությունից պաշտպանելու, Թռչկանի ջրվեժին կից հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը խոչընդոտող բնապահպան ակտիվիստների խմբի, ինչպես նաև բոլորովին վերջերս Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հասարակական շարժման մասին: Այս քննարկման հիմնական նպատակն էր պարզաբանել ակտիվիստների դիրքորոշումները, ինչպես նաև համագործակցության եզրերը այլ կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:  Սակայն քննարկման հիմնական բովոնդակության մեջ առանձնանում էր այն գաղափարը, որ դեռևս այս բնապահպանական շարժումները չեն հանգեցրել որևէ ինստիտուցիոնալ փոփոխությունների և կառավարության կողմից մշակված քաղաքականության: Ուստի այս ծրագիրը նպատակ ունի դառնալ կապող օղակ բնապահպանական շարժման և իրական փոփոխությունների միջև:

Քննարկման նկարները կարող եք տեսնել “Նկարներ” բաժնում:

Leave a Reply

Your email address will not be published.