«Հրայր Մարուխեան» հիմնադրամը ստեղծել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ Երևանում ստեղծվել է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Նորաստեղծ գրասենյակը աշխատողներին, աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ, այդ թվում՝

ա. աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում,

բ. աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում,

գ. աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն),

դ. Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում և այլն:

Ծառայություններից օգտվելու համար ցանկացողները կարող են ՝

  • այցելել ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Մանանդյան 20,
  • զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04,
  • գրել info.aipg@gmail.com էլ. հասցեին կամ ֆեյսբուքյան էջին: