ՀՄՀ-ն հրապարակել է վերլուծությունների շարքի առաջինը

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի առաջինը՝ «Կարագի գնի բարձրացման պատճառները։ Մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմները»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. դեկտեմբերին։ «ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ կարագի գնի բարձրացման վրա ազդել են մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք բացատրվում են միզազգային միտումներով և մեր տնտեսության մրցակցային իրավիճակի առանձնահատկություններով»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը եզրակացնում է.

Մեր տնտեսության զարգացման և սոցիալական արդարության հաստատման համար օրակարգային է

  • մենաշնորհների գործունեությունը «խոշորացույցի» տակ պահելը,
  • նոր տնտեսավարող սուբյեկտների պաշտպանելը և խրախուսելը,
  • ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականության մշակումը և հասցեական կիրառուը,
  • հանրային վստահության բարձրացումը,
  • ազգային եկամտի արդարացի վերաբաշխելը:

Այսպիսով, ապրանքների գները կարող են օբյեկտիվորեն բարձրանալ, սակայն տնտեսական քաղաքականությունը պետք է նպաստի գների բարձրացման կանխմանը և մեղմացմանը, իսկ սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի նվազագույն կենսաապահովման
պայմանների պահպանմանը և բարելավմանը:

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը աջակցում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների տարածմանը։

Ներբեռնել վերլուծությունը (PDF)