Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը (նախկինում Սովետական Միության հանրապետություն), ցամաքով շրջապատված լեռնային երկիր է Հարավային Կովկասում: Գտնվելով Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի սահմանագլխին, այն արեւմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին, արեւելքից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Ադրբեջանին, հարավից` Իրանին եւ Ադրբեջանի մաս կազմող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը: Այն զբաղեցնում է 29,800 կմ2 տարածք եւ բնակչության թիվը կազմում է 3.1 միլիոն մարդ: Այն նախագահական հանրապետություն է եւ նրա մայրաքաղաք Երեւանը աշխարհի ամենահին մշտապես բնակեցված քաղաքներից է:

Լինելով աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը, Հայաստանը նախկինում ընդգրկում էր Արարատ Լեռը, որը ըստ Բիբլիական ավանդույթի ներկայացվում է որպես մեծ ջրհեղեղից հետո Նոյան տապանը հանգրվանած լեռ: Այն աշխարհի ամենաառաջին երկիրն է, որը 301 թ.-ին քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն: 1918-1920 թթ. կարճ ժամանակ տեւած անկախությունից հետո Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվել է Սովետական բանակի կողմից եւ 1922 թ. մարտի 12-ին Սովետական միությանը միացան Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, կազմելով Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը դարձավ ԽՍՀՄ մի մասը: 1936 թ.-ին, վերակազմավորումից հետո, Հայաստանը դարձավ ԽՍՀՄ առանձին հանրապետություն: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը փլուզվող Սովետական Միությունից:

Զարգացող ժողովրդավարության պայմաններում, Հայաստանը ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների անդամ է, նեռարյալ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԱՊՀ, Համաշխարհային Առեւտրային կազմակերպություն, Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպություն, Ասիական Զարգացման Բանկ եւ Ֆրանկոֆոնիա: Այն Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմավարական դաշինքի անդամ է, նաեւ մասնակցում է ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին:

Հայաստանը պատմական հարուստ ժառանգություն ունեցող միացյալ, բազմակուսակցական, ժողովրդավարական պետություն է: Ըստ Հայաստանի Սահմանադրության` նախագահը պետության եւ բազմակուսակցական համակարգի գլուխն է: Գործադիր իշխանությունը իրականացնում է կառավարությունը: Օրենսդիր իշխանությունը իրականացնում է կառավարությունը, այնպես էլ խորհրդարանը: Միապալատ խորհրդարանը (Ազգային Ժողովը) վերահսկվում է երեք քաղաքական կուսակցություններ ներկայացնող կոալիցիայի կողմից: Դրանք են` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը եւ Օրինաց Երկիր կուսակցությունը: Հիմնական ընդիմադիր կուսակցություններն են` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Ժառանգություն կուսակցությունը:

պատերազմի մեջ էր ներգրավված: Այսօր Լեռնային Ղարաբաղը չճանաչված անկախ պետություն է: 1994 թ. զինադադարից ի վեր ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջնորդությամբ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ են ընդհանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *