Վրաստան

Գտնվելով Արեւմտյան Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի սահմանագլխին, Վրաստանը արեւմուտքում շրջապատված է Սեւ ծովով, հյուսիսում սահմանակից է Ռուսաստանին, հարավում` Թուրքիային եւ Հայաստանին եւ արեւելքում` Ադրբեջանին: Այն զբաղեցնում է 69,700 կմ2 տարածք եւ բնակչության թիվը կազմում է 4.6 միլիոն մարդ: Ըստ Վրաստանի Սահմանադրության` այն միացյալ, կիսանախագահական հանրապետություն է: Այն ներկայումս ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, Համաշխարհային Առեւտրային կազմակերպության, Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության, ԵԱՀԿ, Ժողովրդավարական Ընտրություն Հանրության, ԳՈՒԱՄ-ի եւ Ասիական Զարգացման Բանկի անդամ է: Այն նաեւ ձգտում է միանալ ՆԱՏՕ-ին եւ Եվրոմիությանը:

Վրաստանի պատմությունը թվագրվում է Կոլքիս եւ Վիրք հին թագավորությունների ժամանակաշրջանից, եւ այն քրիստոնեությունը ընդունած առաջին պետություններից է: Վրաստանը իր քաղաքական եւ տնտեսական հզորության գագաթնակետին հասավ Դավիթ թագավորի եւ Թամար թագուհու իշխանության օրոք, 11-12-րդ դարերին: 19-րդ դարի սկզբին Վրաստանը գրավվեց Ռուսական Կայսրության կողմից: Անկախության կարճ ժամանակահատվածից հետո (1918-1921 թթ.), Վրաստանը բռնազավթվեց Ռուսական Կարմիր բանակի կողմից, իսկ այնուհետեւ ընդգրկվեց Սովետական Միության կազմում, որը տեւեց մինչեւ Սովետական Միության փլուզումը 1991 թ.-ին: Ինչպես եւ շատ հետխորհրդային հանրապետություններ, Վրաստանը 1990-ականներին տնտեսական ճգնաժամ եւ քաղաքացիական դժգոհություն է ապրել: Թավշյա հեղափոխությունից հետո նոր քաղաքական ղեկավարությունը ժողովրդավարական բարեփոխումներ ներկայացրեց, սակայն սկզբնապես տեղ գտած արտաքին ներդրումները եւ տնտեսական աճը հետագայում զգալիորեն նվազեցին:

Վրաստանը երկու դե ֆակտո անկախ շրջաններ ունի` Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք 2008 թ.-ին տեղի ունեցած ռուս-վրասական պատերազմից հետո, մասնակի միջազգային ճանաչում ստացան: Վրաստանը այդ շրջանները Ռուսաստանի կողմից գրավյալ է համարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *