Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո անկախ հանրապետություն է, որը տեղակայված է Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի շրջանում: Այն իր վերահսկողության տակ է առնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքի մեծ մասը եւ մի քանի ադրբեջանական (պատմականորեն հայկական) տարածքներ արեւմուտքում` Հայաստանի հետ Ադրբեջանի սահմաններին կից եւ հյուսիսում` Իրանին:

Առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի շրջանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածք դարձավ, երբ երկուսն էլ անկախացան Ռուսաստանի կայսրությունից 1918 թ.-ին: Տարածքում Սովետական Միության վերահսկողության հաստատումից հետո, 1923 թ.-ին ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը բռնակցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին:

Սովետական Միության վերջին տարիներին ԼՂԻՄ-ի ժողովուրդը առանձնահատուկ կամարտահայտությամբ պահանջեց Հայաստանի հետ վերամիավորումը: Այս գործողությունը եւ դրան հետեւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը, Հայաստանի եւ Ադրնեջանի միջեւ վեճի առարկա դարձավ, որը հանգեցրեց պատերազմի (1991-1994 թթ.):

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Սովետական Միության փլուզումից հետո, ԼՂԻՄ-ում տեղի ունեցավ հանրաքվե եւ հարեւան Շահումյանի շրջանը նույնպես անկախություն հռչակեց Ադրբեջանից եւ միացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հանրապետությունը մինչ օրս չի ճանաչվել Միացյալ Ազգերի անդամ պետությունների, նեռարյալ Հայաստանի կողմից:

1994 թ.-ի զինադադարից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ են վարում:

Այսօր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրության լուրջ եւ վստահելի գործընկեր է: ԼՂՀ-ն նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը, ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության բարձր արժեքներ ունի: Չնայած պատերազմի եւ շրջափակման հետեւանքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տպավորիչ առաջընթաց է արձանագրել հետպատերազմյան վերականգնման եւ տնտեսական զարգացման, ինչպես նաեւ հաջող պետականաշինության եւ ժողովրդավարության հաստատման ճանապարհին: Այն հաջողությամբ վերականգնել է իր ենթակառուցվածքը եւ վերափոխել իր տնտեսությունը ազատ շուկայական համակարգի:

Leave a Reply

Your email address will not be published.