Հարավային Օսիա

Օսիան էթնոլեզվական շրջան է, տեղակայված Մեծ Կովկասյան Լեռների երկու կողմերը, որը առավելապես բնակեցված է օսերով: Օսերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի արեւելաիրանական ճյուղի մաս է կազմում: Հարավային Օսիան Կովկասյան լեռնաշղթայի հարավում ընկած օսերեն խոսող շրջան է: Շրջանի հյուսիսային մասը կազմում է Հյուսիսային Օսիան-Ալանիան` Ռուսաստանի Դաշնության կազմում:

Հարավային Օսիան վիճելի տարածք է եւ մասամբ ճանաչված պետություն Հարավային Կովկասում, որը տեղակայված է Վրաստանի նախկին Սովետական Սոցիալիստական Հանրապետության Հարավօսիական Ինքնավար Մարզի տարածքում: Հարավային Օսիան զբաղեցնում է 3,900 կմ2 տարածք, բնակչության թիվը կազմում է 82,000 մարդ, որից 58,000-ը օսեր, իսկ 22,000-ը` վրացիներ:

Հարավօսիացիները Վրաստանից անկախություն հռչակեցին 1990 թ.-ին, անվանվելով Հարավային Օսիայի Հանրապետություն: Վրաստանի իշխանույթունները չեղյալ հայտարարեցին Հարավային Օսիայի ինքնավարությունը եւ փորձեցին ուժով վերադարձնել շրջանը, ինչը հանգեցրեց հարավօսիական պատերազմին, 1991-1992 թթ.-ին: Հարավային Օսիան վերահսկողության տակ առնելու Վրաստանի պատերազմը տեղի ունեցավ նաեւ 2004 եւ 2008 թթ.-ին: 2008 թ.-ի վերջին հակամարտությունը հանգեցրեց հարավօսիական պատերազմի, որի ընթացքում օսիական եւ ռուսական զորքերը Հարավային Օսիայի նախկին Ինքնավար Մարզի տարածքի վրա դե ֆակտո վերահսկողություն հաստատեցին:

2008 թ.-ի Հարավային Օսիայի պատերազմի արդյունքում Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ հանրապետություն: Վրաստանը չի ճանաչում Հարավային Օսիայի գոյությունը որպես քաղաքական միավորում եւ նրա տարածքի մեծ մասը համարում է Վրաստանի տարածքի Շիդա Քարթլիի շրջանի մաս` գրավված ռուսական բանակի կողմից:

Տպել այս էջը Տպել այս էջը