Հիմնադրամը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում 2009թ.-ին` Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն Մարմնի կողմից: Այն հանդիսանում է շահույթ չհետապնդող հիմնադրամ, որի նպատակն է հանրային, քաղաքական խնդիրների լուծման առաջխաղացումն ու զարգացումը, որոնք նպաստում են սոցիալական ժողովրդավարության հիմնական արժեքների տարածմանը` կրթական եւ ուսումնական ծրագրերի, ուսումնասիրությունների եւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցության միջոցով:

Հիմնադրամի նպատակն է աջակցել եւ ակտիվորեն նպաստել համակողմանի ազգային, տարածաշրջանային եւ միջազգային երկխոսությանը` կենտրոնանալով ներկա քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումների ու մարտահրավերների վրա: Այն հիմնականում իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանն ու Հարավային Կովկասը:

Հիմնադրամը ոչ միայն հանդիսանում է տեղեկատվության շտեմարան, այլ նաեւ ուսումնասիրություններ իրականացնում եւ այնպիսի քաղաքականություն վարում, որը նպաստում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արձագանքելու տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակով փոփոխվող քաղաքական եւ սոցիալական իրականությանը: Հիմնադրամն իրենից ներկայացնում է նաեւ մի կառույց, որը զբաղվում է նորանկախ պետությունների հատուկ խնդիրներով. ժողովրդավարության, աշխատողների իրավունքների, սոցիալական արդարության, խոսքի ազատության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով, ինչպես նա¨ ներկա քաղաքական եւ համաշխարհային իրադարձություններով եւ Հարավային Կովկասին վերաբերող զարգացումներով:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը խնդիրներին համակարգված լուծումներ տալու նպատակով իրականացնում է երկարաժամկետ ուսումնասիրություններ` մանրակրկիտ պլանավորման, հստակ իրականացման եւ խիստ գնահատման միջոցով:

Տպել այս էջը Տպել այս էջը