Տնօրեն

Մարիա Թիթիզեան

Մարիա Թիթիզյանը ներկայումս Երեւանում Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրենն է, Սոցինտերնի փոխնախագահը, ինչպես նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչը Սոցինտերնի Կանանց Խորհուրդում: Լինելով Հայաստանում, նա աշխատել է մասնավոր, ինչպես նաեւ ոչ-կառավարական սեկտորում: Աշխատել է որպես գրող, խմբագիր ու թարգմանիչ եւ այժմ շարունակում է մշտական համագործակցությունը Սփյուռքյան մի շարք հայկական թերթերի հետ: Նա եղել է ՀՅԴ Կանանց Խորհրդի նախագահը, Հայաստանում Կանանց Կոալիցիայի հիմնադիր անդամը, իսկ ներկայումս Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի Կանանց Ֆորումի  վարչության անդամ է: Նախքան Հայաստան տեղափոխվելը 2001 թ., նա աշխատել է Զորյան Հայկական Ժամանակակից Ուսումնասիրությունների եւ Փաստաթղթային հիմնավորման հաստատությունում, եղել Կանադայի Խորհրդարանի անդամի ընտրատեղամասի օգնական, աշխատել մի շարք ազգային քարոզարշավներում եւ զբաղեցրել Տորոնտոյի Հայ Դատի Հանձնախմբի նախագահի պաշտոնը, իսկ հետագայում Կանադայի Հայ Դատի Հանձնախմբի վարչության անդամ: Տիկ. Թիթիզյանը ընտանիքով վերադարձել է Հայաստան Կանադայից (Տորոնտո) 2001 թ.-ին:

էլ-հասցե.- director@maroukhianfoundation.org

Բջջային +37491-428-122
Բջջային +37477-088-122

Տպել այս էջը Տպել այս էջը