“Մենաշնորհները Հայաստանում” հետազոտության հրատարակումը

2013 թվ-ի փետրվարի 11-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Մենաշնորհները Հայաստանում” թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էր “Հրայր Մարուխյան” հիմնադրամը գերմանական “Ֆրիդրիխ Էբերտ” հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում հետազոտողները ներկայացրեցին ՀՀ-ում առկա մենաշնորհային դաշտը, դրանց հիմնախնդիրները, ելնելով միջազգային փորձից` առաջարկեցին մենաշնորհների կարգավորման նոր մոդելներ և մեկնաբանեցին Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովին մասնակցեցին համապատասխան վարչությունների, տնտեսական մրցակցության ոլորտը ներգրավող հանձնաժողովների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

“Մենաշնորհները Հայաստանում”

“Monopolies in Armenia”

“Մենաշնորհները Հայաստանում” սեղմագիր

 

 

“Ակտիվիզմի ուղեցույց” և “Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ” հետազոտությունների հրատարակումը

 

2013 թ.-ին «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպել է 3 կլոր սեղան քննարկումներ, որոնց արդյունքում պատրաստվեցին և նույն թվականի հունվարի 29-ին(3-րդ կլոր սեղանի ժամանակ) Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ «Ակտիվիզմի ուղեցույց» և «Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ» ուսումնասիրությունների շնորհանդես-քննարկումը: Այս քննարկումներին մասնակցեցին համապատասխան նախարարությունների և վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ ու բնապահպան ակտիվիստներ:

Հետազոտություններից առաջինը շոշափում է բնապահպանության ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ, իսկ երկրորդը վեր է հանում գործող բնապահպանական օրենսդրության մեջ առկա բացթողումներն ու թերությունները և ուսումնասիրում է ոլորտում առկա հիմնախնդիրներն ու արձանագրված հաջողությունները:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք հետազոտություններին:

Ակտիվիզմի ուղեցույց

Բնապահպանության քաղաքականության մշակման առաջարկներ

 

 

<<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>>, 2-րդ կլոր սեղան քննարկում

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին  <<Հրայր Մարուխյան>>  հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ Կոնգրես հյուրանոցում անցկացրեց երկրորդ կլոր սեղան քննարկումը  <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> ծրագրի շրջանակներում:

Քննարկման մասնակիցների թվում էին բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ և ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ: Այս միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և պարզաբանել բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության թափանցիկությունը: Քննարկումը մի կողմից թեժ էր, մյուս կողմից` անկեղծ և կառուցողական: Հիմնվելով քննարկումների արդյունքների վրա` ՀՄՀ փորձագետները կպատրաստեն բնապահպանական օրենսդրության բացթողումները լուսաբանող փաստաթուղթ` առաջարկելով մեխանիզմներ, որոնք կհավաստիացնեն օրենքի կիրառումը և քաղաքականության մշակման գործընթացում բոլոր շահառուների ընդգրկումը:

<<Հրայր Մարուխյան>> հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս շատ արդյունավետ քննարկմանը:

<<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II>> գրքի շնորհանդես-քննարկում

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-13:00 Անի Պլազա հյուրանոցում «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ (Սայաթ-Նովա 19) կազմակերպեց «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II» թեմայով գիտաժողով (գրքի շնորհանդես-քննարկում), որին բացի առաջատար մասնագետներից ու հետազոտողներից, մասնակցեցին նաև «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժանմունքի գլխավոր տնօրեն` Էռնսթ Հիլիբրանդը և Հարավկովկասյան նախագծի համակարգող Միխայել Վայխերթը: Այս ուսումնասիրության նպատակն էր Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի երեք կարևոր բնագավառների՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության առանձնահատկությունների ներկայացումը: Ամեն ոլորտի հետազոտության ներկայացումից հետո մասնակիցները հարց ու պատասխանի ձևով սկսեցին ակտիվ քննարկում:

<<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության 2-րդ մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ հաջողությամբ իրականացրել և հրատարակել է անգլերեն և հայերեն լեզուներով <<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության երկրորդ մասը` ուղղված  երեք կարևոր ոլորտների` գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության հարցերի վերլուծությանը:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք վերլուծության հայերեն և անգլերեն տարբերակներին:

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս , (հայերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս, (անգլերեն)

Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ իրականացնելու է <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> դրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են երեք կլոր սեղան քննարկումներ, որոնց մասնակիցների շարքում են լինելու բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության առաջատար մասնագետներ: Վերը նշված քննարկումները հանդիսանալու են ազատ գոտի հասարակական շարժումներից դեպի իրական օրենսդրական փոփոխությունների հանգեցնելու համար: Քննարկման հիմնական թեմաները շոշափելու և ամփոփելու են բնապահպանական նորարարական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը, որը նաև կաջակցի որոշումներ կայացնելու գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Այս ամենի արդյունքում Հրայր Մարուխյան Հիմնադրամը ակնկալում է ձևակերպել և հանրությանը ներկայացնել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը կհանդիսանա բնապահպան ակտիվիստների ուղեցույց, իսկ մյուսը կներառի բնապահպանական նոր քաղաքականության մշակման ձևաչափերը: