<<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության 2-րդ մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ հաջողությամբ իրականացրել և հրատարակել է անգլերեն և հայերեն լեզուներով <<Սոցիալական բարեփոխումները Հայաստանում>> ուսումնասիրության երկրորդ մասը` ուղղված  երեք կարևոր ոլորտների` գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության հարցերի վերլուծությանը:

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումները և ծանոթացեք վերլուծության հայերեն և անգլերեն տարբերակներին:

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս , (հայերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում, 2-րդ մաս, (անգլերեն)

Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ իրականացնելու է <<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>> դրամաշնորհային ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են երեք կլոր սեղան քննարկումներ, որոնց մասնակիցների շարքում են լինելու բնապահպան ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Բնապահպանության, Առողջապահության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության առաջատար մասնագետներ: Վերը նշված քննարկումները հանդիսանալու են ազատ գոտի հասարակական շարժումներից դեպի իրական օրենսդրական փոփոխությունների հանգեցնելու համար: Քննարկման հիմնական թեմաները շոշափելու և ամփոփելու են բնապահպանական նորարարական քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը, որը նաև կաջակցի որոշումներ կայացնելու գործընթացում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Այս ամենի արդյունքում Հրայր Մարուխյան Հիմնադրամը ակնկալում է ձևակերպել և հանրությանը ներկայացնել երկու փաստաթուղթ, որոնցից մեկը կհանդիսանա բնապահպան ակտիվիստների ուղեցույց, իսկ մյուսը կներառի բնապահպանական նոր քաղաքականության մշակման ձևաչափերը:

<<Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն>>, 1-ին կլոր սեղան քննարկում

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-15:00-ը Կոնգրես հյուրանոցում Հրայր Մարուխյան Հիմնադրամը կազմակերպել է «Հասարակական գործողություններից դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ. բնապահպանական քաղաքականության երկխոսություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում առաջին կլոր սեղան քննարկումը, որը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից: Քննարկմանը հրավիրված էին  ակտիվիստ բնապահպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ խոսվեց բնապահպանական հաջողված շարժումներից՝ Շիկահողի տարածքի պաշտպանության, Թեղուտի անտառը հանքարդյունաբերության վնասակար ազդեցությունից պաշտպանելու, Թռչկանի ջրվեժին կից հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը խոչընդոտող բնապահպան ակտիվիստների խմբի, ինչպես նաև բոլորովին վերջերս Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հասարակական շարժման մասին: Այս քննարկման հիմնական նպատակն էր պարզաբանել ակտիվիստների դիրքորոշումները, ինչպես նաև համագործակցության եզրերը այլ կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:  Սակայն քննարկման հիմնական բովոնդակության մեջ առանձնանում էր այն գաղափարը, որ դեռևս այս բնապահպանական շարժումները չեն հանգեցրել որևէ ինստիտուցիոնալ փոփոխությունների և կառավարության կողմից մշակված քաղաքականության: Ուստի այս ծրագիրը նպատակ ունի դառնալ կապող օղակ բնապահպանական շարժման և իրական փոփոխությունների միջև:

Քննարկման նկարները կարող եք տեսնել “Նկարներ” բաժնում:

<<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> առաջին մասի հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հպարտությամբ ներկայացնում է <<Հանդես ժողովրդավարության և ընկերվարության>> շարքի առաջին մասը, որն իր մեջ ներառում է երեք հոդվածներ`<<Ժողովրդավարության և ընկերվարության գաղապարների ընկալումը դարերի երկայնքով>>, <<Ժողովրդավարության և ընկերվարության ՀՅԴ տեսլականները>> և <<Ընկերվարական սկզբունքներ. Ազատություն, արդարություն, համերաշխություն>>:

Այս հանդեսի նպատակն է ծառայել որպես կրթական ձեռնարկ քաղաքագիտությամբ զբաղվող ուսանողների, քաղաքագետների, ակադեմիկոսների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են սոցիալ-դեմոկրատիայի հիմնարար արժեքներով:

 

Սեղմե՛ք ստորև ներկայացված հղումը և ծանոթացեք հանդեսի հայերեն  տարբերակին:

Հանդես Ընկերվարության և Ժողովրդավարության

Ծանոթացեք մեր պրակտիկանտների հետ

Արփա Վարդանյան:   2010 թվ-ի ամռանը Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF) պրակտիկանտների ծրագրի միջոցով  ես եկա Հայաստան`իբրև կամավոր աշխատելու մանկական կենտրոնում: Ականատես լինելով այն աղքատությանը, որի հետ երեխաները բախվում են ամեն օր, ես ինքս ինձ հարցրեցի, թե ինչպիսի ազդեցություն կարող եմ ունենալ նրանց կյանքում, երբ այցելեմ Հայաստան հաջորդ անգամ: Ամենադյուրին պատասխանը կարող էր լինել պարզապես նույն կենտրոն վերադառնալը և իբրև կամավոր կրկին հանդես գալը: Բայց կամավորական աշխատանքը կարող է սահմանափակվել միայն այսքանով: Մենք կարող ենք լուծել խնդիրը`վերացնելով պատճառը: Ահա թե ինչու ես կրկին վերադարձա Հայաստան`այս անգամ կամավորական աշխատանք ծավալելու Հրայր Մարուխյան Հիմնադրամում: Ուսումնասիրելով հիմնադրամի կայք-էջը և գտնելով <<Իրականացնել նորարարական ու հարատև լուծումներ`սոցիալական, տնտեսական և քաղաքական մարտահրավերներին>> ծրագիրը`ես անմիջապես հասկացա, որ այս կամավորական աշխատանքը կարող է օգնել ինձ բացահայտել երկու տարի առաջ ինձ հանդիպած երեխաների խնդիրներից բխող պատճառները: Հրայր Մարուխյան Հիմնադրամում ծավալած գործունեությունը լուսաբանում է Հայաստանում առկա խնդիրները և թույլ է տալիս ինձ կիրառել իմ գիտելիքները` կառուցելու ավելի պայծառ և լավ ապագա ոչ միայն մի քանի երեխաների, այլև իմ հայրենիքի համար:

Գևորգ Դրամգոչյան:   2006 և 2010 թվ-ին ես եկա Հայաստան Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության միջոցով: Չնայած ես կարող էի հանդիպել նոր մարդկանց հետ և ձեռք բերել կայուն ընկերություն, սակայն ինձ երբեք չէր հաջողվել ունենալ տեղաբնակ քաղաքացու փորձառությունը: Այս անգամ Հայ երիտասարդաց դաշնակցությունը (AYF) ինձ հնարավորություն ընձեռեց վեց շաբաթ անցկացնել Երևանում, ամեն օր գնալ աշխատանքի և տեսնել, թե ինչպես են ապրում <<տեղացիները>>: Ամեն անգամ աշխատանքի գնալը և գալը ինքնին մի նոր բացահայտում է ինձ համար: Հրայր Մարուխյան Հիմնադրամում աշխատելը ևս մեկ հիանալի կետ ավելացրեց իմ աշխատանքային փորձին: Աշխատելով այսպիսի հրաշալի գործընկերների հետ` ես հասկացա, որ Հայաստանում մղվող պայքարը հարատև ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն իմ, այլև Հայաստանի ապագայի վրա:

Նազելի Խոդաբախշյան:   Սա արդեն երրորդ ամառն է, որը ես անցկացնում եմ Հայաստանում: Մինչ ես խիստ զբաղված էի Գլենդելում հայկական համայնքի խնդիրներով, որոշեցի, որ Հայաստանում մի քանի շաբաթ իբրև զբասաշրջիկ հանդես գալուց զատ շատ ավելի օգտակար կարող է լինել ինձ համար որաշակի ժամանակ անցկացնել`ուսումնասիրելով հայկական իրականության լավ և վատ կողմերը: Այսպիսով նախորդ ամռանը ես օգնում էի կազմակերպել մանկական ճամբար Գյումրիի և Շուշիի երեխաների համար`հանդես գալով իբրև Հայ երիտասարդաց դաշնակցության (AYF Youth Corps) անդամ: Իսկ ահա այս ամռանը Օքսիդենթալ համալսարանը, որտեղ ես ուսանում եմ, ինձ հնարավորություն ընձեռեց կամավորական աշխատանք ծավալել արտերկրում: Դե իհարկե ես իբրև ուղղություն ընտրեցի Հայաստանը և Հրայր Մարուխյան Հիմնադրամը: Ես որոշեցի ինձ ամբողջությամբ նվիրել իմ երկրի հարուստ մշակույթի և պատմության ուսումնասիրմանը`մասնակցություն ունենալով այն խնդիրների լուծմանը, որոնց հետ մենք`իբրև զարգացող երկիր, բախվում ենք ամենուրեք: Հրայր Մարուխյան Հիմնադրամում ծավալած կամավորական աշխատանքը ինձ շատ է օգնել: Ես տեսնում եմ, որ Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը ծառայում են իրենց նպատակին: Այսօր ես ինքս պատրաստ եմ նոր գաղափարներ և ծրագրեր առաջարկել, որոնք խթան կհանդիսանան մեր երկրի բարգավաճման և զարգացման համար: Որքան շատ ժամանակ եմ անցկացնում այստեղ, այնքան ավելի եմ գիտակցում, որ Հայաստանը միշտ էլ լինելու է իմ ապագայի մի մասը:

Երկիր Մեդիայի <<Երկրի Հարցը>> հաղորդում: Հյուրեր` Մարիա Թիթիզյան և Քրիստոֆ Զոփել: Հունիս 11,2012

Ինչպես և սպասվում էր, 2012 թ.-ի հունիսի 11-ին Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբբերտ Հիմնադրամի աջակցությամբ հանրությանը ներկայացրեց “Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան” ընթերցագիրք 2-ի թարգմանությունը, ինչի առիթով Գերմանիայից Հայաստան էր ժամանել տնտեսագետ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոփելը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՄՀ-ի տնօրեն` Մարիա Թիթիզյանի և Քրիստոֆ Զոփելի հարցազրույցը “Երկրի հարցը” հաղորդաշարում:

Հայրենադարձության պետական նոր ծրագրի մշակումը սփյուռքի Միջին Արևելքի համայնքների համար

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հայտնում է Քոլոլյան Հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնած իր առաջիկա <<Հայրենադարձության պետական նոր ծրագրի  մշակումը սփյուռքի Միջին Արևելքի համայնքների համար>> նախագծի մասին: Հաջորդող վեց ամիսների ընթացքում ՀՄՀ-ի փորձագետները կուսումնասիրեն դեպի Հայաստան հայրենադարձության վիճակագրական ցածր տվյալների պատճառները, կլուսաբանեն հաջողակ հայրենադարձների պատմությունները և կքննարկեն Հայաստանի ընթացիկ միգրացիայի օրենսդրության թերությունները: Այս ուսումնասիրության արդյունքները կարող են օգնել նոր քաղաքականության մշակման հարցում, որոնք  ներկայումս գոյություն չունեն:  Վերջինս էլ խթան կհանդիսանա դեպի Հայաստան հայրենադարձության տեմպերի զարգացմանը`Միջին Արևելքում հայ համայնքներում տիրող ճգնաժամային իրադրության ներքո: ՀՄՀ-ը հաստատապես համոզված է, որ հայրենադարձության նոր քաղաքականությունը կարող է կենսական դեր ունենալ Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Սոցիալ դեմոկրատիայի և հիմնարար արժեքների վերահաստատումը

Այս հոդվածը հանդիսանում է հետևյալի թարգմանությունը  (Social Europe Journal, “The Renewal of Social Democracy and Basic Values,” by Henning Meyer)

Սոցիալ դեմոկրատիայի նոր տեսլականի որոնման հետ համընթաց սոցիալ դեմոկրատիայի հիմնարար արժեքների և այսօրվա քաղաքականության մեջ դրանց նշանակության վերաբերյալ քննարկումը հերթական անգամ գլուխ է բարձրացրել:
Որո՞նք են սոցիալ դեմոկրատիայի հիմնարար արժեքները, և արդյո՞ք սոցիալ դեմոկրատ կուսակցությունները  դավաճանել են դրանց կառավարությունում: Կամ, որ ավելի վատ է, կորել են բոլորը միասի՞ն. և եթե դա այդպես է, արդյո՞ք վատ է: Ժամանակակից քաղաքական համակարգերը, որոնք բնութագրվում են պրոֆեսիոնալ կուսակցական մեխանիզմներով և դիվերսիֆիկացված ընտրական իրավունքով, արդյո՞ք ունեն հիմնարար արժեքների կարիքը: Եթե այո, ապա ո՞րն է դրանց դերն ու գործառույթները: Արդյո՞ք դրանք դեռ իրական քաղաքական նշանակություն ունեն ‘’իշխանության և քաղաքականության միջև’’ ժամանակաշրջանում, ինչպես սահմանեց Զիգմունտ Բաումանը:  Կա՞ն արդյոք միասնական արժեքներ, որոնք կարող են օգտագործվել կառուցելու համար Եվրոպական սոցիալ դեմոկրատիայի նախագիծը, չնայած այն լայն վկայմանը, որ սոցիալ դեմոկրատական արժեքները բոլորովին այլ կերպ են մեկնաբանվում Եվրոպայում:

Այս և նմանատիպ այլ հարցեր վառ կերպով քննարկվեցին Եվրոպայում և այն ուղին, որով ստացվե-

ցին վերջիններիս պատասխանները խոր հետևանք է ապագա սոցիալ դեմոկրատական քաղաքականության համար:

Այս կարճ ակնարկը ներկայացնում է իմ սեփական տեսակետները սոցիալ դեմոկրատական հիմնարար արժեքների վերաբերյալ և օգտագործվում է համաեվրոպական ուղիղ քննարկմանը, որը կազմակերպվել է համատեղ Ֆրիդրիխ-Էբբերտ-Ստիֆթանգ և ”Սոցիալական Եվրոպա” հանդեսի կողմից: Դեբատում ցուցաբերվող մեծ ուշադրության փաստը արդեն իսկ պատասխանում է առաջին հիմնական հարցին. սոցիալ դեմոկրատիայի հիմնարար արժեքները շարունակում են մնալ էական և նրանք կենսական դեր ունեն սոցիալ դեմոկրատական քաղաքականության վերահաստատման հարցում: Բայց գլխավոր հարցը մնում է հետևյալը. ինչպե՞ս կարող են հիմնարար արժեքները ներշնչել  սոցիալական դեմոկրատիայի զարթոնքին:

Ջուլիան Նիդա-Ռուեմելին` SPD` հիմնարար արժեքների հանձնաժողովի նախագահը, պնդում է, որ գրավոր քաղաքական հայտարարագրերում արժեքները ոչ թե դետերմինացված են, այլ արտացոլում են գաղափարների,  քարոզարշավի շրջանակներում գործողությունների և, ընդհանուր առմամբ, իրականում կուսակցությունների` քաղաքական ոլորտում իրականացրած գործողությունների միջև փոխհարաբերությունները: Ես համաձայն եմ այս գնահատման հետ և կբաժանեմ քաղաքական պրակտիկան ուսումնասիման երկու գլխավոր կատեգորիաների` մոտեցում և բովանդակություն` որպես այս ակնարկի նպատակներ: Նաև ուզում եմ խուսափել հիմնարար արժեքների քննարկումից բխող մեծագույն վտանգներից մեկից` այն փաստը, որ դրանք կարող են դառնալ

<< հեռավոր կամ վերացական > >, ինչպես ճիշտ նշեց British MP Ջոն Քրուդդասը: Այնուհետև ձեզ համար մի փոքր անսովոր կլինի, սակայն, հուսով եմ, որ ակնարկի` միևնույն ժամանակ հետաքրքիր համեմատություններն ու օրինակները կդարձնեն այն ավելի պարզ ու մատչելի:

Քաղաքականության մոտեցումը

Ժամանակակից քաղաքականության կենտրոնական հարցն է, թե դուք վերջինիս որ մասն եք կազմում: Արդյո՞ք ձեր ներգրավվածության  շարժիչ ուժը այն հանգամանքն է, որ հավատում եք որևէ քաղաքական օրակարգի և, հետևաբար, գործնականում կիրառում եք այն` մասնակցելով ընտրական մրցակցությանը: Կամ նախևառաջ ուզում եք  ուղղվել դեպի կառավարությունը, և, որպես կանոն, քաղաքական օրակարգը պակաս կարևոր է դառնում քան գրասենյակային գործը: Իրական կյանքում, երբեք էլ չկա պարզ բաժանում այս երկու նպատակների միջև: Քաղաքական գործունեությունը և ռեակցիան շրջանաձև շարժումներ են, բայց սա հենց այն հարցն է, որից փորձում ենք հյուսել անիվը:

Իմ վերջին` <<Եվրոպական սոցիալ դեմոկրատիայի ապագան. Լավ հասարակության կառուցում>> գրքում, որը մեկնարկվեց Ջոնաթան Ռուդերֆորդի հետ միասին, պնդում եմ, որ վերջին տասնամյակում գրասենյակային գործին միտվածությունը չափազանց գերակշռող է սոցիալ դեմոկրատական քաղաքականության մեջ և, որ սոցիալ դեմոկրատական կուսակցությունները ունեն մոտեցման փոփոխության կարիք, որպեսզի հաջողությունը ուղեկցի իրենց: Այս ամենը կոնկրետ օրինակի վրա ցույց տալու համար, հայացք նետենք հանգուցյալ Սթիվի բիզնես փիլիսոփայությանը, որը բավականին ակնհայտ է:

Սթիվ Ջոբսը աշխատանքի առումով ,իհարկե, ամենևին էլ հեշտ անձնավորություն չէր, և` որպես Apple-ի գլխավոր տնօրեն, շատ պահանջկոտ ղեկավար էր, և, դժբախտաբար, իր մատակարարման շղթայում աշխատանքային ստանդարտները հաճախ անտեսված էին: Սակայն բոլորը կհանաձայնեն, որ նրա տեսլականը և խելացի նմուշների վերաբերյալ բնազդները, և այն բանի իմացությունը , թե ինչ են մարդիկ ուզում, արմատապես փոխեցին տարբեր արդյունաբերություններ` անձնական համակարգիչներից մինչև երաժշտության ոլորտ: Ինչպես նկարագրում է Վոլտեր Իսակսոնը Ջոբսի կենսագրության մեջ, վերջինս ուներ արդյունավետորեն մշակված քաղաքական առաքելություն աշխարհը փոխելու վերաբերյալ:

Ինքը` Ջոբսը,  ամփոփել է իր գործարարական մոտեցումը հետևյալ կերպ.

-Իմ նպատակն է եղել կառուցել մի տևական ընկերություն, որտեղ մարդիկ մոտիվացված են ստեղծելու մեծ արտադրանք: Մնացած ամեն ինչ երկրորդական է: Իհարկե, կարևոր է  շահույթի ստացումը, քանի որ հենց այն է թույլ  տալիս ստեղծել մեծ արտադրանք: Սակայն, ի վերջո, մոտիվացնող ուժը արտադրանքն է, այլ ոչ թե շահույթը:

Նա ցանկանում էր ապացուցել, որ, եթե ինչ-որ կերպ փոխում ես այդ առաջնահերթությունները, ցանկացած բան, որ կարող է դիտվել որպես նուրբ տարբերություն շատերի կողմից, գործնականում ամեն ինչ փոխում է: Նպատակը որոշում է, թե ինչպիսի մարդկանց եք վարձակալել, ում աջակցել և այն ամենը, ինչ քննարկվում է կազմակերպությունում:

 Արդյո՞ք աջակցություն ստացած դիզայներն է հեղինակը  հանրաճանաչ ապրանքների թե ստորին օղակի կառավարիչը, ով բավականին խնայողություններ է կուտակել մատակարարման շղթայում ապրանքի հնարավոր բացասական հետևանքների համար: Ո՞րն է կառավարչական հանդիպումների գլխավոր քննարկումը ։ Արդյո՞ք այդ է հարկավոր հաջորդ հզոր իրը հայտնագործելու կամ էլ գոյություն ունեցող արդյունաբերությունը հեղափոխելու համար։ Կամ այդպե՞ս է առավել կարճ ժամանակահատվածում շահույթը զատվում կազմակերպությունից։

Մոտեցման ընտրությունը ունի խոր գործնական հետևանքներ:

Ջոբսը ավելացրեց.

Որոշ մարդիկ ասում են. <<Տու՜ր սպառողին այն, ինչ նա է ուզում>>: Բայց դա  չէ իմ նպատակը: Մեր աշխատանքը փորձում է պարզել ինչ են նրանք պատրաստվում ուզել մինչև գործելը: Մի անգամ Հենրի Ֆորդը ասել է. <<Եթե ես հարցնեի հաճախորդներին, թե ինչ են նրանք ուզում, նրանք ինձ կպատասխանեին ` ավելի արագաշարժ ձի: Մարդիկ չգիտեն ինչ են ուզում, մինչև նրանց  այդ ցույց չտաս… Մեր խնդիրը կարդալն է այն բաների, որոնք դեռևս թղթի վրա չեն>>:

Բիզնեսի պրակտիկայում, այս փիլիսոփայությունը թույլ տվեց Ջոբսին մերժելու ստանդարտ շուկայական գործիքները: Երբ նրան այս մասին հարցրեցին, նա պատասխանեց, թե արդյո՞ք Ալեքսանդր Գրահամ Բելը ինչ-որ շուկայական հետազոտություն է արել հեռախոսը հայտնագործելուց առաջ: Ջոբսը ավելի շատ հակված էր չարձագանքելու կարճաժամկետ տրամադրություններին , այլ փոխակերպելու արդյունաբերությունները`հաղթահարելով խոչընդոտները:

Դուք կհարցնեք, թե ի՞նչ կապ ունի Սթիվ Ջոբսի պատմությունը սոցիալ դեմոկրատիայի հետ: Պատասխանը ընկած է հիմնական նպատակի ընտրության հիմքում, և թե ինչ գործնական  հետևանքներ են առաջանում արդյունքում: Ջոբսի նպատակն էր ստեղծել ինչ-որ նորույթ և այնհետև առաջարկել այն հասարակությանը: Սա հավասարազոր է արժեքի վրա հիմնված քաղաքական մոտեցմանը, որն առաջարկում է նոր քաղաքական տեսլական: Շատ սոցիալ դեմոկրատական կուսակցությունների համար մեծ խնդիրը է, որ հաճախ իրենց քաղաքականաստեղծ նպատակներում նրանք չափից ավելի են վստահ հարցումների, թիրախավորված խմբերի և կարճաժամկետ ընտրողների ընկալման վրա: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում “շահույթ’’-ին` կենտրոնանալով ընտրողին տրամադրելու այն, ինչ ըստ իրենց ընտրողը ուզում է: Միևնույն ժամանակ, նրանք անտեսում են ‘’ապրանք’’-ը՝  նոր սոցիալ դեմոկրատական տեսլականի ստեղծումը, որը կարող է ընդունվել ընտրողների կողմից`նրանց առաջարկելու և բացատրելու պարագայում:

Ի՞նչ է կատարվում, երբ զարգացնում ես թիրախավորված խմբերի վրա հիմնված քո քաղաքականությունը և ռացիոնալ ընտրության ենթադրությունը այն է, որ գործնականում կիրառում ես շատ ռեակտիվ տեսակի քաղաքականություն: Բայց, ի վերջո, փորձում ես պարզել ընկալվող շահերը և մատուցել դրանք: Բացի նրանից, որ ռացիոնալ ընտրությունը անբավարար է և հաճախ ընտրելու իրավունք հասկացողության մոլորեցնող նշանակություն, ինչպես օրինակ ռազմավարությունը միայն որոշ ժամանակ կարող է աշխատել: Բայց երբ ճգնաժամը վրա է հասնում, մարդիկ հեշտությամբ կարող են մտափոխվել և մեղադրել քաղաքական գործիչներին այն բանի համար, թե ինչու վերջիններս ոչինչ չեն արել մինչև չարիքի վրա հասնելը: Սա ևս մի բացատրություն է, թե ինչու սոցիալ դեմոկրատական կուսակցությունները չեն շահում ֆինանասավորված կապիտալիզմի ներկա ճգնաժամից. նրանք հաճախ ընկալվում են որպես անկում ապրող ծրագրի համագործակիցներ, և սա ավելի շատ խնդրի մի մաս է, քան լուծում:

Այսպիսով, եթե շուկայական հետազոտման գործիքների միջոցով հայտնաբերված ընկալվող ընտրողների շահերը և այս բազայում  ձևավորվող քաղաքականությունները չեն աշխատում, ի՞նչ պետք է արվի:

Բերքլիի neuro լեզվաբաններ Ջեորջ Լակոֆը և Էլիզաբեթ Վեհլինգը պնդում են, որ ընտրական որոշումներն արմատապես ընդունվում են` հաշվի առնելով արժեքների բազան: Անկախ ամեն ինչից, քաղաքականությունը և իրականությունը, ինչևէ, կլանված չեն մեկուսացմամբ, սակայն ավելի ներդրված են արժեքների մեջ: Քաղաքական գործիչները, հետևաբար, կարիք ունեն շփվել արժեքների այնպիսի շրջանակներում, որոնցում ներդրված է հստակ քաղաքականություն և արդյուքում ավելացնեն այս ամենը ստանալու համար համահունչ ծրագիր: Այս ամենը, իհարկե, չի կարող իրականացվել` արձագանքելով կարճաժամկետ ընտրական  հետազոտությանը, բայց պետք է ներառվի քաղաքական մոտեցման մեջ, քանի որ այն միջին  երկարաժամկետ է, տրանսֆորմատիվ և անձնական, և ոչ ռեակտիվ ու տրանսակցիոնալ:

Ինչքան էլ որ զարմանալի չէ, կարծում եմ բիզնեսի և քաղաքականության գործը նույնն է. կարճատև ռացիոնալ ընկալումները և պահանջարկը երկարատև հաջողության հասնելու համար անհավանական են : Այդ իսկ պատճառով, հավատում եմ, որ դեմոկրատական կուսակցությունները պետք է վերակենտրոնան նոր քաղաքական տեսլականի ձևավորման հարցի շուրջ, որը հիմնված կլինի հիմնարար արժեքների վրա, տեսակետ, որ, եթե ցանականում ես երկարատև հաջողություն ունենալ, պետք է կենտրոնանաս ”ապրանք”-ի այլ ոչ թե ”շահույթ”-ի վրա. մի կետ, որը բիզնեսում կիրառվում է ոչ միայն Սթիվ Ջոբսի պարագայում, այլ նաև ուրիշ դեպքերում: Նրա` ”Շեղում. Ինչու՞ ենք մեր նպատակներին լավագույնս հասնում անուղղակիորեն” գրքում Ջոն Քեյը Financial Times –ից  վերլուծել է մի շարք բիզնես իրավիճակներ և հանգել հետևյալ արդյունքի, որ ստացված եկամուտները ավելի բարձր են, երբ կենտրոնանում ես ոչ թե դրանց, այլ այն ապրանքների և ծառայությունների վրա, որոնք վաճառում ես: Սա քաղաքական գործիչների համար ևս դաս է:

Քաղաքականության բովանդակությունը

Եթե շարժիչ ուժը արժեքի վրա հիմնված մոտեցումն է, ինչպե՞ս եք պատկերացնում նոր արժեքների վրա հիմնված ծրագրի կառուցումը։ Պարզ երևում է, որ ներկա իրավիճակում, իրականությունը հեռու է մարդկանց մեծ մասի ակնկալածից: Առավել կայուն քաղաքական տնտեսության և հարակից հասարակությունների վերաբերյալ ցանկությունը ակնհայտ է, սակայն ներկայումս չկան առաջարկվող համապարփակ քաղաքական այլընտրանքներ: Եվ սա սոցիալ դեմոկրատների համար հնարավորություն է` հանդես գալու նոր տրանսֆորմատիվ տեսլականով, որը ներկայացնում է մարդկանց մտավախությունները և ցանկությունները և ամուր արմատավորված է սոցիալ դեմոկրատական արժեքներում: Սա չի նշանակում ազատության, ձեռներեցության արգելում, և անհատական ձգտում սոցիալ դեմոկրատական օրակարգում, իհարկե այդ ամենից հեռու է, բայց նշանակում է հստակ սոցիալ դեմոկրատական ծրագիր, որի նպատակն է ոչ միայն վերացնել ներկա ժանտախտի պատճառները, այլ նաև վերացնել ախտանշանները և առաջարկում է ապագայի լավատեսական տեսլական, որը մարդկանց համար կլինի ընդունելի և արդյունավետ:

Վերջին տարիներին, կոլեգաների մի խումբ ինձ հետ միասին սկսեցին աշխատել ԼավՀասարակության այլընտրանքների վրա: Բայց դա ամենևին էլ ծրագիր կոչվածը չէ. գլխավոր առանձնահատկությունը վերջինիս հստակ բնութագրիչներն են: Եվ որո՞նք են դրանք։

Նշեմ, որ վերջին ժամանակներում սոցիալ դեմոկրատական փորձը ռեակտիվ է և տրանսակցիոնալ. ես ներկայացնում եմ այն քաղաքականությունը, որը, ըստիս, ցանկանում եք, և, այնուհետև, դուք ընտրում եք ինձ:

Որպես սկիզբ, նոր սոցիալ դեմոկրատական տեսլականը պետք է դառնա ավելի տրանսֆորմատիվ և անհատական, որից հետո ստեղծի նոր սոցիալ դեմոկրատական ինքնություն:

Միայն ստեղծելով վավերական և սոցիալապես առավել արմատացված քաղաքականություն, սոցիալ դեմոկրատները կարող են կառուցել այն կամուրջը, որը հաճախ ընկալվում է որպես ընդլայնման ծոց քաղաքացիների և քաղաքական գործիչների միջև: Ջոնաթան Ռուդերֆորդը, ով այս ամենը հաճախ անվանում է ”Պատկանելիության քաղաքականություն”, նկարագրել է այս իրավիճակը Բրիտանական Աշխատանքային Կուսակցության օրինակով ` գրելով.

Աշխատողները պետք է հրաժարվեն մեկ կամ երկու տեսակարար կետի վրա կենտրոնանալուց և  պետք է դիտարկեն ավելի երկարաժամկետ հատված: Այն պետք է ետ բերի տնտեսության նկատմամբ կորցրած վստահությունը և ապացուցի առաջնորդության` իր կարողությունը: Բայց այն նաև կարիք ունի նոր, արմատական մտածողությանԻնչի՞ համար է պայքարում աշխատողը։ Ոչ ոք չունի հստակ կարծիք այս հարցի շուրջ:

Նոր սոցիալ դեմոկրատական տեսլականը նաև պետք է լինի հավակնոտ, լավատեսական և դեպի առաջ նայող: Այն պետք է մոտիվացնի մարդկանց կյանքում ձգտում ունենալու, ստեղծի այն հանգամանքները, որոնք հարկավոր են մարդկանց իրենց նպատակին հասնելու համար, օգնի նրանց, եթե նրանք միայնակ են պայքարում, համախմբի նրանց, այսինքն սա միայն անհատական առաջընթաց չէ, այլ հասարակության ամբողջական զարգացում: Ցանկացած քաղաքական տեսլական ունի հավատամքի և ձգտման աստիճան: Սա հենց այն մեխանիզմն է, որի միջոցով այն կարող է համախմբել և միավորել տարբեր սոցիալական խմբերի:  Ամերիկյան Երազանքը ինքնության հաստատման տեսլականի  լավ օրինակ է: Սրանից զատ, այն նաև կենտրոնանում է մի մեծ խնդրի վրա, որ այսօրվա աշխարհում Ամերիկյան Երազանքը ավելի շատ պատրանք է, քան տեսլական:

Փաստորեն մարդիկ հնարավորություն չունեն հասնելու իրենց երազանքին: Այս պարագայում քաղաքական տեսլականի և երազանքին հասնելու  հնարավորությունների միջև կարևոր ուղեցույցը բացակայում է: Այս օրինակը նաև ցույց է տալիս քաղաքականությունների և քաղաքական տեսլականի միջև հարաբերությունները` առանց հստակ սահմանելու քաղաքական տեսլականը, քաղաքականությունները հեշտությամբ պառակտվում են։ Ամբողջը ավելի մեծ չէ, քան նրա բաղկացուցիչների գումարը, մյուս կողմից առանց ճիշտ քաղաքականության, քաղաքական տեսլականը թվում է անհաղթահարելի և այսպիսով հեռավորությունը, ամենայն հավանականությամբ, ավելի է մեծանում:

Սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքները ազատության, հավասարության և համերաշխության վերաբերյալ պետք է լինեն նորացված սոցիալ դեմոկրատական տեսլականի ելակետը, ողնաշարը, և հստակ սահմանված լինեն բոլոր գործառույթները: Ինչպես գրել է Նիդա-Ռումելին.

Ազատությունըայս կոնտեսքտում չի օգտագործվում նեղ իմաստով` ըստ ազատության վերաբերյալ օրենքի, կամ ազատ տնտեսական շուկաների իմաստով, այն նաև նշանակում է իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական իրավիճակների կոնցետրացում, որը բոլոր քաղաքացիներին տալիս է հավասար հնարավորություններ կյանքում:

Համերաշխությունը հատուկ խմբի լոբբիզմ չէ, սոցիալական խավ կամ դասակարգում, այլ  ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակի վրա համագործակցության պրակտիկա, որը ստեղծվել բոլորի համար հավասար ազատության  ունիվերսալ արժեքների հիման վրա:

Սա արժեքների եռակազմ է, որտեղ Ազատությունը հասկացվում է որպես լավատեսական ազատություն Եսայիա Բեռլինի իմաստով` ազատություն ինչոր մի բան անելու, այլ ոչ թե ազատություն ինչոր բանից: Հավասարությունը, որ ուղեկցում է  բոլորին հավասար հնարավորություններով` իրենց նպատակներին հասնելու համար: Համերաշխություն, որը միախմբում է մարդկանց, և սա անհատների մասին չէ, այլ հասարակության` ամբողջությամբ վերցրած: Այս եռակազմը պետք է դառնա նոր սոցիալ դեմոկրատական տեսլականի հիմնական բովանդակությունը:

Թեպետև Սոցիալական Արդարության գաղափարը կա այս երեք հասկացողությունների մեջ, կցանկանայի նշել վերջինիս տեղն ու դերը արժեքների շղթայում: Այն կենտրոնացնում է ուշադրությունը հասարակությունների վրա ամբողջությամբ, որտեղ մեծանում են  անհատները և նշում է արդարության կարևորությունը:

Եթե սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքները նոր սոցիալ դեմոկրատական ծրագրի հիմք են կազմում և քաղաքականություններն են այն հիմնական քայլերը, որի միջոցով կարող ենք հասնել ծրագրի նպատակներին, երկու անհայտ դեռևս առկա են` ի՞նչ դեր են խաղում ինստիտուտները և սրա հետ կապված ինչպե՞ս եք քաղաքականապես ձևավորվում փոփոխությունները: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա վերջերս աշխատում է SPD հիմնարար արժեքների հանձնաժողովը և որ նաև ձևավորում է մեր օնլայն քննարկման առանցքային կետերը:

Սոցիալ դեմոկրատական տեսլականի հակառակ ֆոնի վրա ի՞նչ դեր պետք է խաղա պետությունը։ Արդյո՞ք այն պետք է լինի ակտիվ դիրքերում ապահովելու համար ժողովրդավարական քաղաքականության գերակայությունը այլ փոփոխվող ուժերի նկատմամբ։  Ինձ համար պատասխանը այո-ն է:

Եթե սոցիալական ժողովրդավարությունը դառնում է կրկին տրանսֆորմատիվ, և եթե փոփոխությունը պետք է լեգիտիմ լինի, պետությունը և կառավարման այլ ինստիտուտները կարիք ունեն սահմանելու հստակ քաղաքական ուղղվածություն: Որպեսզի փոփոխությունը լինի մոտավորապես մոդերացված այն նաև պետք է ճիշտ հասկացված լինի կառավարման ինստիտուտների կողմից: Ուստի սոցիալ դեմոկրատների համար կենսական նշանակություն ունի հասկանալ կարևոր <<վարորդների>> փոփոխությունը, ինչպիսիք են,  օրինակի համար, ներգաղթի խմբին ինտեգրումը և ընգրկել այս <<վարորդների>> լավատեսական գաղափարները: SPD-ի նախագահ Այդան Օեզոգյուզը արեց այս` ասելով`

Ինտեգրացիա տերմինի սոցիալ-դեմոկրատական ընկալումը կոչված է մշակութային կամ կրոնական ցանկացած հավատամք ունեցող քաղաքացիների միջև հարաբերությունների փոխադարձ ընդունմանը` միավորելով նրանց մեկ ամբողջական հասարակության մեջ, որտեղ յուրաքանչյուրը ունի հավասար հնարավորություն մասնակցելու սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական հարցերի լուծման գործունեությանը: Եվ դա ոչ միայն ընդունում է մշակութայի բազմազանությունը, որ իրենց հետ բերում են նոր քաղաքացիները, այն նաև ընդունում է վերջիններիս ձեռքբերումները, և, գնահատում բազմազանությունը որպես մի ռեսուրս, որ կարող ստանալ հասարակությունը:

Փոփոխությունը հասկանալը և ձևավորելը նույնպես այն առանցքն է, որին սոցիալ դեմոկրատները վերաբերվում են որպես առաջընթացի, ինչը, հիմնականում, սղագրական է նկարագրելու համար քաղաքականապես փոփոխվող դեպի լավը: Մաթիաս Մեքինգը  համոզված պնդում է, որ Առաջընթացի նոր գաղափար է հարկավոր. Մեկը, որ դիտարկում է մարդուն կենտրոնում, այսինքն ավելի անհատականացված:

Առաջընթացի ցանկացած նոր հասկացություն պետք է մարդուն դիտարկի որպես ելակետ և լավ կյանքի իդեալը հետ տանի դեպի քաղաքական գործունեության կենտրոն: Կան շատ ոլորտներ, որտեղ դեպի լավը փոփոխությունները ոչ միայն ցանկալի են, այլ նաև հնարավոր: Որպեսզի տեղի ունենա առաջընթացի վերաբերյալ անհրաժեշտ քննարկում, մեզ հարկավոր է քննադատական մտացողություն ակադեմիաների, սոցիալական կազմակերպությունների, քաղաքագետների կողմից:

Պետք է  նաև, որպեսզի մեր քաղաքական գործիչները գտնեն գիտության, փորձաքննության և մարքեթինգի օգտագործման  նոր ու տարբեր ուղիներ: Լավ հասարակության հասկացությունը պետք է դիտարկել որպես քաղաքական բանավեճի առանցք: Նոր առաջընթացի` միայն հասարակության կողմից ստանձնելը, այն ավելի կայուն, արդյունավետ և ժողովրադավարական կդարձնիԴա մի հասարակություն է` հիմնված  բոլորի միավորման ու հավասարության վրա: Այն ընձեռում է անհատներին զարգացման ու բարգավաճման  նոր հնարավորություններ և ուղեկցում է այս անձնական զարգացման կոլեկտիվ երաշխիքները:

SPD հիմնական արժեքների հանձնաժողովի կողմից վերջերս իրականացված աշխատանքը և մեր լայնածավալ օնլայն քննարկումը մեկ անգամ ևս ցույց տվեցին սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքների դերը սոցիալ դեմոկրատիայի նորացման գործընթացում: Քաղաքական հայացքների հաջորդականությունից է հետևում պետական ինստիտուտների համահունչ ու պատշաճ օգտագործումը: Հիմնական արժեքները նաև ուղեկցում են մի շրջանակ, որի միջոցով փոփոխության գլխավոր  առաջնորդները կարող են վերլուծվել, որի արդյունքում կձևավորվի քաղաքապես մոդերացված տարբերակ, օրինակ առաջընթացի լավատեսական գաղափար: Այսպիսով, ունենալով Լավ Հասարակության քաղաքական տեսլականը և զարգացնելով նոր Առաջընթացը նպատակին հասնելու համար, հաջորդ քայլը փոխադարձ ամրապնդումն է:

Եզրակացություն

Այս կարճ ակնարկով անդրադարձանք բավականին բարդ թեմայի, և, իհարկե,  հանդես չեկանք նոր սոցիալ դեմոկրատական ծրագրով: Բայց, հուսով եմ, ինձ հաջողվեց ցույց տալ, թե որքան կարևոր են սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքները և սահմանել նման նախաձեռնության դաշտը: Փորձեցի ցույց տալ, որ սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքները բացահայտվում են գոնե երկու առումներով: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, հուսով եմ, որ Սթիվ Ջոբսի` բիզնեսի փիլիսոփայության մի փոքր անսովոր օրինակը օգնեց պարզել այն կարևոր կետը,  որ մտադիր էի նշել. Սոցիալ դեմոկրատները շատ են հեռացել արժեքներով առաջնորդվող քաղաքականությունից:

Երբ անդրադառնում ենք քաղաքականության բովանդակությանը, փորձում եմ ցույց տալ, որ սոցիալ դեմոկրատական հիմնական արժեքների շուրջ ձևավորված  նոր պատմողական շրջանակը  պետք է լինի նորացված սոցիալ դեմոկրատական տեսլականի առանցքը: Ինչպես ճիշտ նշեց Ջոն Քրուդասը, մնացածը <<փոխաբերական>> է և տանում է ետ  դեպի ասվածի կենտրոնը, ինչն էլ սոցիալ դեմոկրատիային տալիս է նոր ինքնություն: Անկասկած, սոցիալ դեմոկրատիայի խնդիրները մեծ են, սակայն, եթե ճիշտ հասկանանք ու ըմբռնենք, դրանք կարող են դառնալ հնարավորություն:

ՀՄՀ-ի տնօրենի հետ հարցազրույց

ՀՄՀ-ի տնօրեն Մարիա Թիթիզյանը հարց ու պատասխան-ի է նստել ՀՅԴ Շանթ ուսանողական միության ներկայացուցիչ Վաչէ Թովմասյանի հետ: Լսեք, թե ինչպես է նա քննարկում Հայաստանում ստեղծվող և իրականացվող քաղաքական որոշումների մարտահրավերները և ակտիվ քաղաքացիական հասարակության կարևորությունը: