Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին, Հրայր Մարուխյան Հիմնադրամում պրակտիկա անցնող երիտասարդները Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին մեկնեցին Հայաստանի Տավուշի մարզի հեռավոր Բերդ քաղաքը: Քանի որ ընթացքի մեջ է Հայաստանում կանանց մասին կարճ հաղորդումների պատրաստման շարքը, մենք ավելի ու ավելի ենք ծանոթանում կանանց խնդիրներին երկրի տարբեր շրջաններում: 

Բերդ այցելության արդյունքում մենք ծանոթացանք տաղանդաշատ գործունյա կանանց հետ, ովքեր ձեռքի աշխատանքներ են պատրաստում եւ դրանք վաճառքի հանում: Գաղտնիք չէ, որ գործազրկության աստիճանը Հայաստանի գյուղական վայրերում չափազանց բարձր է: Շատ գյուղեր աստիճանաբար դատարկվում են: Ձեռագործ փափուկ խաղալիքներ, կանացի պայուսակներ եւ բաժակատակներ պատրաստելով, այս կանայք կարող են դանդաղորեն նվազեցնել աղքատությունը, ընդլայնելով իրենց քաղաքի շուկան: Չափազանց տպավորիչ է լսել Սեդաի եւ Անահիտի նման կանաց, ովքեր պատմում են մեզ, թե ինչպես է ամենօրյա աշխատանք ունենալուց հետո  դրականորեն փոխվել իրենց կյանքը: Շատերը ապրում էին կենսաթոշակների հաշվին կամ գոյատեւում արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսինների կողմից ուղարկված գումարով: Չնայած ձեռագործության բիզնեսը դեռ սկզբնական փուլում է եւ ընդլայնվելու մեծ հեռանկար ունի, այն ներկայումս ապահովում է 16 կանաց ֆինանսական կայունությունը եւ 16 ընտանիքների հետ է պահում Բերդը լքելուց եւ այլ վայրերում աշխատանք որոնելուց: Այս բիզնեսը նաեւ հարթակ է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց հմտություններն ու տաղանդը:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ խիստ անհրաժեշտ է օժանդակել կանաց իրենց կարողությունները բիզնեսում արտահայտելու համար, դրանով իսկ նպաստելով նրանց դրական ավանդի ներդնմանը Հայաստանի զարգացմանը: Բիզնեսում ներգրավված կանանց մասին ավելի մանրամասն տեղեկույթուններ ստանալու համար հետեւե’ք Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների: Բերդի եւ Հայաստանի այլ գյուղական վայրերի կանանց աշխատանքներից գնելու եւ դրանով իսկ օժանդակույթուն ցուցաբերելու համար, կարող եք այցելել www.homelandhandicrafts.org կայք-էջ:


	

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների շրջանակներում Հրայր Մարուխյան Հիմնադրամի անձնակազմը հանդիպումներ է ունենում մեր ազգի առավել աչքի ընկած եւ ազդեցիկ կանանց հետ: Զինված հակամարտությունում ընդգրկված կանանց նվիրված առաջին պաշտոնական հարցազրույցը տեղի ունեցավ Արտեմիս Գրիգորյանի հետ: Ծնված լինելով Ավստրալիայում, Արտեմիսը այն խիզախ կանանցից մեկն է, ով Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից որոշեց նվիրվել այդ գործին: Կամավոր հիմունքով նա հանդես էր գալիս որպես թարգմանիչ, նկարահանող, բուժօգնություն հասցնող եւ շատ ավելին: Զինադադարից հետո տասնյոթ տարի է անցել, սակայն Արտեմիսը դեռ ապրում է Ստեփանակերտում ամուսնու եւ երկու երեխաների հետ:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ Արտեմիս Գրիգորյանի պետ կանանց հիշելու, մեծարելու եւ աշխատանքը գնահատելու միջոցով աղջիկների նոր սերունդը Հայաստանում կարող է դաստիարակվել իսկական հերոսուհիների օրինակով:

«Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի թարգմանությունը եւ հրատարակությունը

Գերմանիայում հրատարակված «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, որո՞նք են նրա հիմնական արժեքները, նպատակները, ինչպե՞ս կարելի է դրանք գործնականում կիրառել:

Այս գիրքը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ակտիվ դերակատարություն ունենալ սոցիալ-դեմոկրատիայի ասպարեզում կամ հետաքրքրված են դրանով: «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքում դուք կարող եք հանդիպել սոցիալ-դեմոկրատիայի տարբեր մոտեցումների: Ազատություն, արդարություն եւ համերաշխություն` ահա սոցիալ-դեմոկրատիայի հիմնական արժեքները, որոնք որպես մեկնակետ են հանդես գալիս:

Այսօր հասու են գրքի հայերեն տպագիր եւ էլեկտրոնային տարբերակները:

Ուսուցողական Սեմինար Երիտասարդ Քաղաքական առաջնորդների համար


ԵՐԵՒԱՆ – 2011 թ. մայիսի 20-22-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ հայազգի երիտասարդ քաղաքական առաջնորդների համար Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանում կազմակերպել է եռօրյա սեմինար: Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական Միության եւ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության քսան ամդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:
Թրեյնինգը ընդգրկում էր երեք հիմնական բաղադրիչներ` Ռազմավարական Պլանավորում, Ապագայի Որոնում եւ Աշխարհի Սրճարան: Օգտագործելով ինտերակտիվ մեթոդներ եւ հմտություններ, Բյորն Կուլպը հետաքրքրություն առաջացրեց  երիտասարդ լիդերների մոտ եւ խրախուսեց նրանց` ուսումնասիրելու  հնարավորությունների ամբողջ պաշարը, որպեսզի իրենց ներկայացրած կազմակերպություններում ստեղծեն հստակորեն նախանշված տեսլական:

Առաջին 1.5 օրերը նվիրված էին Ռազմավարական Պլանավորման ուսումնասիրմանը որպես կանոնակարգված ճիգ հիմնարար որոշումներ եւ գործողություններ իրականացնելու համար, որոնք պատկերացում են տալիս եւ ուղորդում, թե ի՞նչ է կազմակերպությունը, ինչո՞վ է զբաղվում եւ ո՞րն է նրա նպատակը ապագայի շեշտադրմամբ: Ռազմավարության մշակումը հենց կազմակերպության նպատակներն են, դրանց հասնելու խնդիրների հստակեցումը եւ մոտեցումների մշակումը: Բյորն Կուլպը ընդգծեց ռազմավարական ծրագրման հինգ քայլերը. ա) աշխատանքային պլանի կազմում, բ) առաքելության եւ տեսլականի ձեւավորում, գ) տվյալների կազմում/վերլուծություն (SWOT վերլուծություն), դ) ռազմավարական ուղղություններ, եւ ե) գրավոր պլանի ձեւակերպում` ռազմավարական պլան:
 
Ապագայի Որոնումը հիմնված է ֆուտուրոլոգ Ռոբերտ Ջունգկի մոտեցման վրա, ով ընդգծում է այլընտրանքային ապագաների զարգացման, խնդիրների լուծումները գտնելու, որոշումներ ընդունելու եւ դրանք իրականացնելու, ինչպես նաեւ համատեղ աշխատանքի եւ համընդհանուր ուսուցման մեթոդները: Ապագայի Որոնման նպատակն է մասնակիցներին ծանոթ դարձնել իրենց խնդիրներին, գաղափարներին, ցանկություններին եւ պատկերացումներին: Ըստ էության Ապագայի Որոնման գաղափարը կոչված է ծառայելու որպես խթան նոր եւ ստեղծագործ գաղափարների զարգացման եւ ապագայում խնդիրների լուծման համար:

Թրեյնինգի երրորդ բաղկացուցիչ` Աշխարհի Սրճարանը խնդրի առարկա հարցերի վերաբերյալ քննարկումներ իրականացնելու արդյունավետ, բայց եւ պարզ մեթոդ է: Այդ գաղափարը առաջ քաշվեց ելնելով այն տրամաբանությունից, որ շատ կառուցողական քննարկումներ ավելի շուտ տեղի են ունենում սուրճի ընդմիջումների ժամանակ, քան խորհրդաժողովներում: Այդ իսկ պատճառով բուֆետ-միջավայրում մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկեցին նախանշված հարցերը: Այս պրոցեսը թույլ է տալիս, որպեսզի քննարկումները փոխկապակցված լինեն եւ հիմնված լինեն մինյանց կարծիքների վրա, քանի որ մասնակիցները այնուհետեւ սեղանից սեղան են անցնում, փոխանակվում գաղափարներով եւ նոր ընկալումներ բացահայտում այն հարցերի եւ խնդիրների վերաբերյալ, որոնք ամենակարեւորն են իրենց կյանքում, աշխատանքում կան համայնքում: Որպես գործընթաց, Աշխարհի Սրճարանը կարող է արթնացնել եւ տեսանելի դարձնել ցանկացած խմբի կոլլեկտիվ մտածողությունը, այսպիսով` խթանելով մարդկանց արդյունավետ գործելու կարողությունը ընդհանուր նպատակներին հասնելու հարցում:

Թրեյնինգի երեք հագեցած օրերից հետո մասնակիցները` նպատակներ դնելու եւ դրանց հասնելու նոր գաղափարներով, մեթոդներով եւ հմտություններով զինված, վերադարձան Երեւան` ձգտումների նոր զգացողությամբ եւ պարզ պատկերացմամբ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն աշխատել իրենց կազմակերպություններում: