Վեց մասից բաղկացած հաղորդաշարեր` <<Կանայք Հայաստանում>> թեմայով

Հրայր Մարուխյան Հիմնադրամը Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարության ֆինանսական
աջակցությամբ պատրաստեց վեց մասից բաղկացած փոքր հաղորդաշարեր <<Կանայք Հայաստանում>>
վերնագրով, որն իրականացավ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Հաղորդաշարերը լուսաբանում էին հասարակության զարգացման գործընթացում կանանց` անձնական և
հասարակական կյանքում կրած դժվարությունները: Հաջորդիվ դուք կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր
հաղորդաշարի համառոտ լուսաբանմանը, ինչպես նաև դիտել տեսանյութեր առցանց: Այս վավերագրական
նյութի միջոցով ՀՄՀ-ը ներկայացրեց մեր ազգի մի քանի անկոտրուն և ազդեցիկ կանանց, ովքեր, անտեսելով
խոչընդոտները, նոր ճանապարհ հարթեցին ապագա սերունդների համար:

Այս դրվագում երիտասարդ քաղաքական առաջնորդներ Նոնա Օթարյանը, Անահիտ Հարությունյանը,
Մարգարիտա Հակոբյանը և Մարտա Սիմոնյանը լուսաբանում են քաղաքական ոլորտում կանանց ակտիվության
անհրաժեշտությունը: Չորս տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող մասնակիցները քննարկում են
ակտիվություն ցուցաբերելու իրենց դրդապատճառները, ինչպես նաև դեմոկրատիայի և սոցիալիզմի
սկզբունքներից ելնելով քաղաքական ոլորտում կանանց մասնակցության պատճառները:

Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման մեջ կանանց ներգրավումը հաճախ անտեսվում է: Այս
դրվագը լուսաբանում է այն հանգամանքները, թե ինչպես էին զինված սպառազինության ընթացքում կանայք
հաղթահարում տեղափոխության և ընտանիքի կորստի հոգեբանական ազդեցությունը: Այս հատվածում նաև
ներկայացվում է ազատագրական պայքարի հաջողության մեջ կանանց ուղղակի մասնակցությունը:

Խորհրդականները և քաղաքական ակտիվիստները կլոր սեղանի շուրջ քննարկման ընթացքում
դիտարկեցին կանանց նկատմամբ բռնությունը: Այս դրվագում ներկայացվեցին այն բոլոր
կազմակերպությունները և ծրագրերը, որոնք իրավական, տնտեսական և հոգեբանական աջակցություն են
ցուցաբերում ընտանեկան բռնության զոհերին: Մասնակիցները նշեցին օրենքի գերակայության և հանրային
մտածողության կարևորությունը կանանց նկատմամբ իրականացվող բռնության հարցում:

Ներկայումս կանանց վերարտադրողական առողջությունը նույնպես մտահոգիչ հանգամանք է
Հայաստանում: Այս հատվածում առողջապահության փորձագետներ Կարինե Սարիբեկյանը, Սևադա Հակոբյանը,
Անուշ Պողոսյանը և Նելլի Ավագյանը նշում են անպտղության, հղիության ընդհատման վիճակագրական
տվյալների աճի, ինչպես նաև կանխարգելիչ խնամքի բազմաթիվ պատճառները:

Փորձագետներ Կարինե Գույումջյանը, Ալինա Պողոսյանը, Արման Մելքոնյանը և Վարդան Գևորգյանը
քննարկում են կանանց կյանքում մասսայական միգրացիայի ազդեցությունը: Տղամարդիկ մեկնում են երկարատև
աշխատանքի` կանանց թողնելով ընտանիքը միայնակ ապահովելու հոգսը: Ուշադրության են արժանացվում նաև
հասարակության մեջ կանանց դերերի և պարտականությունների փոփոխությունները: Ամուսինների
բացակայության պատճառով կանայք շարունակում են կատարել իրենց ընտանեկան պարտականությունները,
ինչպես նաև այնպիսի հանձնարարություններ, որոնք ավանդաբար իրականացվում են տղամարդկանց կողմից:

Այս դրվագը ներկայացնում է բիզնես վարող և ընտանիքը ֆինանսապես ապահովող հայ հաջողակ
կանանց` նպատակ ունենալով վերացնել մեր ավանդական նահապետական հասարակության մեջ առկա
կարծրատիպերը: Կին ձեռներեցները և կառավարիչները կլոր սեղանի շուրջ քննարկեցին, թե ինչպես են նրանք
դարձել տնտեսական ոլորտի իրավահավասար ներկայացուցիչներ:

Փոքր հաղորդաշարեր՝ «Կանայք Հայաստանում» թեմայով

Հրայր Մարուխյան Հիմնադրամը, Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, պատրաստեց վեց մասից բաղկացած փոքր հաղորդաշարեր «Կանայք Հայաստանում» վերնագրով, որը իրականացավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Հաղորդաշարերում ներառված էին հետևյալ թեմաները՝ բիզնես, քաղաքականություն, առողջապահություն, զինված հակամարտություն, ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն և արտագաղթ: Յուրաքանչյուր հաղորդաշար հեռարձակվում էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» ծրագրով հաղորդավարի և հաղորդման փորձագետ-մասնակիցների օգնությամբ: Հաղորդման ընթացքում յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ ընդգծվում էին խնդիրները, մարտահրավերները և հաջողությունները:

Հրայր Մարուխյան Հիմնադրամի անձնակազմը հանդիպել է մեր ազգի մի քանի անկոտրուն եւ ազդեցիկ կանանց: Նրանք փոփոխությունների, արդար, հանդուրժող և միավորված երկրի աղբյուր են հանդիսանում: Նրանք յուրաքանչյուր դաշտում օգնում են կազմաքանդել գենդերային խոչընդոտները և դա մեծ խիզախությամբ, նվիրվածությամբ և կարեկցանքով են անում: Մեզ համար պատիվ է աշխատել նման կանանց հետ և ներկայացնել նրանց կողմից առաջ քաշված խնդիրները: Հուսով ենք, որ այս ջանքերը կնպաստեն իրենց աշխատանքին: Կցանկանաիք շնորհակալություն հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը իրենց համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար եւ հատուկ շնորհակալություն Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարությանը` իրենց կողմից ցուցաբերված մեծ աջակցության համար:

 

Քարոզարշավի եւ Քաղաքականության թեմայով թրեյնինգ երիտասարդների համար

 ԱՂՎԵՐԱՆ – 2011 թ.  նոյեմբերի 18-20-ը Հրայր  Մարուխյան Հիմնադրամը,  Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի  աջակցությամբ  երիտասարդների համար  կազմակերպել է եռօրյա  թրեյնինգ: Հայ Յեղափոխական  Դաշնակցության  Երիտասարդական Միության,  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության եւ Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության 25 անդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:

Թրեյնինգը մասնակիցներին անհրաժեշտ հմտություններով զինեց` հստակեցնելու պատասխանատվության առաջնային բնագավառները եւ իրականացնելու տարբեր միջոցառումներ: Երեք օրերի ընթացքում մասնակիցները անհրաժեշտ գիտելիքներ ստացան, թե ինչպես է կարելի վարել Հայաստանում երիտասարդության գործազրկության թեմայով քարոզարշավը: Նրանց ներկայացվեցին քարոզարշավի հիմքերը, հաջող քարոզարշավի մոդուլները, թիրախային խմբերը եւ ինչպես հասնել նրանց, ռազմավարությունը եւ ռազմավարական գործընկերները, գործողությունների ծրագրումը:

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության հրատարակումը

Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ,  հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը` ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությանը: 

Սեղմե’ք ստորեւ ներկայացված հղումները եւ ծանոթացեք  վերլուծության հայերեն եւ անգլերեն տարբերակներին:
Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (անգլերեն)
Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (հայերեն) 

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումը – Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված են 2011 թ.-ին նոյեմբերի 8-ին, Անի Պլազա հյուրանոցում կայացած «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումները տարբեր լրատվամիջոցներով:

Երկիր Մադիա հեռուստաընկերություն (Հոդված+հեռուստալուսաբանում).  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=3555

A1+ (Հոդված + հեռուստալուսաբանում). http://www.a1plus.am/am/social/2011/11/08/forum

CivilNet (հեռուստալուսաբանում): http://www.youtube.com/watch?v=cPLD0T87xqk

Asbarez.com (Հոդվածներ). http://asbarez.com/arm/114610/ & http://asbarez.com/arm/114482/

Azator.gr (Հոդված). http://www.azator.gr/armenia-karabakh/1252-l-r

PanArmenian.net (Հոդված). http://www.panarmenian.net/arm/news/83037/

Aysor.am (Հոդված). http://www.aysor.am/am/news/2011/11/08/conferance/

Ankakh.com (Հոդված). http://ankakh.com/2011/11/156821/

Armtown.com (Հոդված). http://www.armtown.com/news/am/ays/20111108/2011110880/

Emedia.am (Հոդված). http://tinyurl.com/88r3sxm

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդում – Հյուրեր` Մարիա Թիթիզյան եւ Արա Նռանյան, Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված է Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդումը, որին մասնակցում են Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը: