Քարոզարշավի եւ Քաղաքականության թեմայով թրեյնինգ երիտասարդների համար

 ԱՂՎԵՐԱՆ – 2011 թ.  նոյեմբերի 18-20-ը Հրայր  Մարուխյան Հիմնադրամը,  Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի  աջակցությամբ  երիտասարդների համար  կազմակերպել է եռօրյա  թրեյնինգ: Հայ Յեղափոխական  Դաշնակցության  Երիտասարդական Միության,  “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության եւ Երիտասարդական Խորհրդարանի ՀՅԴ խմբակցության 25 անդամներ մասնակցեցին Գերմանիայի Թրեյնինգ Ակադեմիայից Բյորն Կուլպի կողմից վարվող թրեյնինգին:

Թրեյնինգը մասնակիցներին անհրաժեշտ հմտություններով զինեց` հստակեցնելու պատասխանատվության առաջնային բնագավառները եւ իրականացնելու տարբեր միջոցառումներ: Երեք օրերի ընթացքում մասնակիցները անհրաժեշտ գիտելիքներ ստացան, թե ինչպես է կարելի վարել Հայաստանում երիտասարդության գործազրկության թեմայով քարոզարշավը: Նրանց ներկայացվեցին քարոզարշավի հիմքերը, հաջող քարոզարշավի մոդուլները, թիրախային խմբերը եւ ինչպես հասնել նրանց, ռազմավարությունը եւ ռազմավարական գործընկերները, գործողությունների ծրագրումը:

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության հրատարակումը

<Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ, հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը` ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությանը: Սեղմե’ք ստորեւ ներկայացված հղումները եւ ծանոթացեք վերլուծության հայերեն եւ անգլերեն տարբերակներին: Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (անգլերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (հայերեն)

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումը – Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված են 2011 թ.-ին նոյեմբերի 8-ին, Անի Պլազա հյուրանոցում կայացած «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումները տարբեր լրատվամիջոցներով:

Երկիր Մադիա հեռուստաընկերություն (Հոդված+հեռուստալուսաբանում).  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=3555

A1+ (Հոդված + հեռուստալուսաբանում). http://www.a1plus.am/am/social/2011/11/08/forum

CivilNet (հեռուստալուսաբանում): http://www.youtube.com/watch?v=cPLD0T87xqk

Asbarez.com (Հոդվածներ). http://asbarez.com/arm/114610/ & http://asbarez.com/arm/114482/

Azator.gr (Հոդված). http://www.azator.gr/armenia-karabakh/1252-l-r

PanArmenian.net (Հոդված). http://www.panarmenian.net/arm/news/83037/

Aysor.am (Հոդված). http://www.aysor.am/am/news/2011/11/08/conferance/

Ankakh.com (Հոդված). http://ankakh.com/2011/11/156821/

Armtown.com (Հոդված). http://www.armtown.com/news/am/ays/20111108/2011110880/

Emedia.am (Հոդված). http://tinyurl.com/88r3sxm

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդում – Հյուրեր` Մարիա Թիթիզյան եւ Արա Նռանյան, Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված է Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդումը, որին մասնակցում են Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինար – Հոկտեմբեր 29-30, 2001 թ., Անի Պլազա Հյուրանոց, Երեւան

2011 թ. հոկտեմբերի 29-30-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը Երեւանում կազմակերպեց սոցիալ-դեմոկրատիային նվիրված երկօրկա սեմինար: Սեմինարը վարեցին «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի համահեղինակներից Բժշ. Քրիստիան Կրելը եւ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամից Միխայել Ռեշկեն, որին մասնակցում էին խորհրդարանի անդամներ, տնտեսագետներ, քաղաքականության բնագավառի գիտնականներ եւ սոցիոլոգներ:

Քննարկվող հարցերը ընդգրկում էին Սոցիալ-դեմոկրատիայի տեսությունը, Սոցիալ-դեմոկրատիան Եվրոպայում վերջին երկու տասնամյակներում, Սոցիալ-դեմոկրատիայի վերափոխումը Եվրոպայում եւ Սոցիալ-դեմոկրատիայի ակնկալիքները եւ մարտահրավերները Հայաստանում:

Սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինար, Հոկտեմբեր 29-30 – Երկիր Մեդիայի լուսաբանումը

Դիտե’ք Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից Անի Պլազա հյուրանոցում հոկտեմբերի 29-30 կազմակերպած սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինարի Երկիր Մեդիայի լուսաբանումը: