Մարդկային ներդրման տարրեր

Մարդկային ներդրման տարրեր

Ուսումնական ծրագրեր և կարողությունների հզորացում

Հրայր Մարուխյան Հիմնադրամը շարունակական հիմքերով կազմակերպելու է սեմինարներ, ժողովներ, կոնֆերանսներ` նկատակ ունենալով զարգացնել սոցիալ ժողովրդավարության մշակույթը, քաղաքացիական կրթությունը, ժողովրդավարական զարգացումները, աշխատողների իրավունքները: Այն օգնելու է քաղաքացիական հասարակությանը` նպաստելով քաղաքացիների առավել ներգրավվածությանը քաղաքականության մշակման գործընթացներում, հասարակության զարգացման, կամավորականության և որն ամենակարևորն է. մեղմելու այն պատճառները, որոնք նպաստում են անարդարությանը, ազատությունների սահմանափակմանը և երկրի հարստությունների և ռեսուրսների անհավասար բաշխմանը:

Երիտասարդ առաջնորդների ծրագիր

Հրայր Մարուխյան Հիմնադրամը առաջնորդվում է այն համոզմամբ, որ բացառիկ լավ ղեկավարությունն է այն վճռական գործոնը, որն իր ազդեցությունն է ունենում համայնքի ու հասարակության վրա: Նման ղեկավարները առաջնորդվում են՝ ապագայի վերաբերյալ ունենալով հստակ տեսլական, հստակ նպատակներ ու ոգեշնչված լինելով հեռատես գաղափարներով և այսօրվա խնդիրների և մարտահրավերների նորարարական լուծումներով:

Հիմնադրամի Երիտասարդ Առաջնորդների ծրագիրը ապագա առաջնորդներին տալու է այնպիսի ունակություններ, որ կարողանան դիմակայել այն բազմապիսի մարտահրավերներին, որոնք առկա են ձևավորվող ժողովրդավարության ժամանակաշրջանում ապրող հասարակությունում:

Ծրագիրը հնարավորություն կտա սովորելու, մտածելու և կիրառելու սոցիալ ժողովրդավարության տեսությունը պրատիկայում: Երիտասարդ Առաջնորդների Ծրագիրը քարոզելու է տեսլականը և շախկապելու է գաղափարները ողջամիտ քաղաքականության և արդյունավետ արդյունքների հասնելու համար:

Կանայք և քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ երկար ժամանակ լի էր խոչընդոտներով: Կանայք բացակայում էին որոշումներ ընդունող կառույցներում և դա խոչընդոտում էր ոչ միայն նրանց հզորացմանը, այլ նաև բացակայում էին կանանց էական և հեռանկարային տեսակետները, բացակայում էին նրանց ներդրումը, որոնք պետք է լինեն ազգի կառուցման բոլոր ասպարեզներում ` կրթությունից մինչև հակամարտությունների լուծում:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը կազմակերպելու է կանանց համար առաջնորդների ուսուցողական ծրագրեր, որպեսզի նրանք լինեն քաղաքականապես առավել ներգրավված և առավել հստակ լինեն իրենց տեսակետները կառավարական բոլոր մարմիններում:

Տեղական/Մարզային նախաձեռնություններ

Հայաստանում տեղական/մարզային և ազգային առաջնորդների միջև կապը միշտ էլ թույլ է եղել: Որպեսզի տարբեր համայնքների միջև հզորանան կուսակցական միջոցառումները Հրայր Մարուխյան Հիմնադրամը աջակցելու է այն նախագծերին ու ծրագրերին, որոնք կօգնեն բարձրացնելու և բարելավվելու մարզային մարմինների դերը` կազմակերպելով քաղաքացիական կրթական ծրագրեր, ժողովրդավարության ուսուցման գործնական միջոցառումներ: Հիմնադրամը աշխատելու է տեղական առաջնորդների հետ, որպեսզի զարգացնի նրանց մեջ քաղաքականությունը և գաղափարախոսությունը, հանրության առջև ելույթներ ունենալու ձիրքը և տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու ունակությունները:

Հիմնադրամը նաև հանդիսանալու է մի կառույց, որի միջոցով հնարավոր կլինի փոխանակել նախագծեր ու ծրագրեր: Այն նաև կաջակցի միջոցառումների, ֆորումների կազմակերպմանը, որի ժամանակ կարող են քննարկվել բազմապիսի հարցեր և խնդիրներ այդ թվում կրթական, տեղական ու մարզային հզորացման, սոցիալական ու տնտեսական հարցեր, որոնք առկա են սահմանամերձ քաղաքներում: