Առցանց ամսագիր

Ի սկզբանե հայերեն, ինչպես նաեւ անգլերեն եւ ռուսերեն (ֆինանսավորման դեպքում նաեւ ադրբեջաներեն ու վրացերեն լեզուներով) ամսագրի էլեկտրոնային տարբերակում կտպագրվեն Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից տրամադրված ուսումնասիրություններ, տեսակետներ եւ հոդվածներ: Այնտեղ կվերատպվեն նաեւ այնպիսի հոդվածներ, որոնք կշոշափեն սոցիալիստական գաղափարախոսության, աշխատողների իրավունքների, պետական սոցիալական  ապահովագրության, սոցիալական ծրագրերի եւ այլ թեմաներ:

Ամսագիրը ծառայելու է նաեւ որպես ֆորում, որը նպաստելու է համապարփակ ազգային, տարածաշրջանային եւ միջազգային երկխոսությանը` կենտրոնանալով ներկա քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումների ու մարտահրավերների վրա: