Ծրագրի մասին

Ծրագրի մասին

Հրայր Մարուխյան Հիմնադրամի Պրակտիկ ուսուցման ծրագիրը մեկնարկեց 2010 թ.-ի ամռանը:

Հիմնադրամը զբաղվում է հանրային քաղաքականության հարցերի զարգացման ու առաջխաղացման հարցերով, որոնք նպաստում են սոցիալական ժողովրդավարության հիմնական արժեքների տարածմանը` կրթական եւ ուսումնական ծրագրերի, ուսումնասիրությունների եւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցության միջոցով:

Ծրագրի ներկայիս մասնակիցներին ծանոթանալու համար, սեղմե’ք այստեղ:

Պրակտիկ ուսուցման ծրագիրը կապահովի մարտահրավերներ նետող ծրագրեր եւ խնդիրներ, որոնք ոչ միայն նպաստում, այլ նաեւ իրական փորձառություն են տալիս ուսանողներին եւ 18-30 տարեկան երիտասարդ խոստումնալից մասնագետներին, ովքեր ցանկանում են պրակտիկա անցնել Հրայր Մարուխյան Հիմնադրամում:

Պրակտիկա անցնող ուսանողները չեն վարձատրվում, սակայն Հիմնադրամում անցկացրած ժամանակը կնպաստի նրանց ապագա աշխատանքի որոնմանը եւ հնարավորություն կտա ուսումնասիրելու, թե ինչպես են հիմնադրամները եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլ կազմակերպությունները գործում Հայաստանի Հանրապետությունում:

Արտոնություններ/Չափանիշներ. Մեզ կարող են դիմել 18-30 տարեկանը լրացած ցանկացած անձիք, անկախ բնակության վայրից կամ մասնագիտության: Հիմնադրամը չի հոգում ձեր տեղափոխության եւ  տեղաորման ձախսերը, սակայն մենք խոստանում ենք ապահովել ձեզ այնպիսի փորձառությամբ, որը դուք  չեք մոռանա:

Պահանջվում է անգլերենի իմացությունը:
Տեւողություն. Եթե ցանկանում եք պրակտիկա անցնել Հրայր Մարուխյան Հիմնադրամում, ապա ձեզանից կպահանջվի նվազագույնը չորս շաբաթ եւ առավելագույնը երեք ամիս ժամանակ:
Եթե ցանկանում եք դիմել Հիմնադրամի այդ ծրագրի համար, խնդրում ենք լրացնել եւ ուղարկել հետեւյալ ձեւը`
Խնդրում ենք լրացնել բոլոր պահանջվող կետերը եւ «Հաղորդագրություն» բաժնում խնդրում ենք պարզաբանե’ք, թե ինչու եք ցանկանում մասնակցել Հրայր Մարուխյան Հիմնադրամի պրակտիկ ուսուցման ծրագրին: