Քաղաքականության մշակման ծրագիր

Քաղաքականության մշակման ծրագիր

Հրայր Մարուխյան Հիմնադրամը կսատարի հրատապ ուշադրություն պահանջող համապատասխան քաղաքական հարցերի ուսումնասիրությանը Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, եւ Հարավային Կովկասում, ընդհանրապես, եւ կնպաստի հասարակության պատասխանատվության բարձրացմանը` օժանդակելով ուսումնասիրողներին եւ քաղաքացիական հասարակությանը ներկայացնող կազմակերպություններին  արդյունավետորեն մասնակցելու տեղական, ազգային եւ միջազգային մակարդակների քաղաքական քննարկումներին: Հիմնադրամը կստեղծի մանրակրկիտ ուսումնասիրությունների ծրագրեր եւ կկազմի ուսումնասիրությունների առաջադիմական օրակարգ` ըստ տեղում առկա կարիքների: Ուսումնասիրությունը շեշտը կդնի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական քաղաքականությանը առնչվող ընդհանուր հարցերի վրա, որոնք են. զարգացումը, հավասարությունը, աղքատության նվազեցումը եւ ժողովրդավարությունը:

Տեղական եւ միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության միջոցով ձեւավորելով տարածաշրջանային, արտաքին, հանրային եւ անվտանգության քաղաքականություն, կազմակերպել  համաժողովներ, հանրային քննարկումներ, համակարգված կիզակետային խմբեր, որտեղ ընդգրկված կլինեն հասարակության ամենատարբեր խմբեր: Համատեղ աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ, որտեսզի օգնենք հասնելու այն քաղաքական իրականությանը, որը կնպաստի Հարավային Կովկասում սոցիալական ժողովրդավարության կայացմանը: Նպաստել առաջադիմական քաղաքականության վարման ռազմավությանը, որը խրախուսում է  սոցիալական ժողովրդավարության հաստատմանը ինչպես քաղաքական առաջնորդների, այնպես էլ քաղաքացիների շրջանում: Աջակցել ժողովրդավարական երկխոսությանը, արդյունավետ կառավարմանը, օրենքի գերակայությանը եւ հասարակական համերաշխությանը:

Հիմնադրամը խորապես համոզված է, որ բարձր մակարդակի վրա արված ուսումնասիրությունը, որպես քաղաքականության զարգացման եւ իրականացման մի տարր, կհանգեցնի ավելի թափանցիկ, հաշվետու, արդար եւ զարգացող հասարակությունների:

Հիմնադրամը կիրականացնի ուսումնասիրությունների համատեղ ծրագրեր տեղական, տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական ու հետազոտական հաստատությունների հետ եւ սերտորեն կհամագործակցի Խորհրդարանի անդամների հետ, նրանց ներկայացնելով համապատասխան տեղեկություններ եւ վերլուծություններ` ավելի խելամիտ քաղաքական որոշումներ կայացնելու համար:

Հիմնադրամը կկազմակերպի եւ կֆինանսավորի խորհրդաժողովներ: Այն կհրատարակի խորհրդաժողովների արդյունքները եւ դրանք հասանելի կդարձնի համացանցում: Այն կպատրաստի ուսումնասիրության նյութեր սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հրատապ հարցերի վերաբերյալ, որոնց բախվում են հայերը, Հայաստանն ու Հարավային Կովկասը: