ՀՄՀ-ն հրապարակել է ՀՅԴ վերլուծությունների շարքի երկրորդը ֊ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երկրորդը՝ «Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում»։

Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2018թ. հունվարին։ Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավել զգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը եզրակացնում է.

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտության գրասենյակն այս վերլուծությամբ հետապնդել է հետևյալ խնդիրները՝

    1. Հարկային քաղաքականության ազդեցությունը բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի գնագոյացման վրա

    2. Վառելիքային շուկայի առկա վիճակը և խորքային հիմնախնդիրները

    3. Վառելիքային շուկայի հիմնախնդիրների լուծման ուղիները

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը եզրակացնում է. «Վառելիքային շուկայում հետևողական աշխատանքի, պետական կարգավորման, հասարակական գիտակցության բարձրացման, պետություն-մասնավոր հատված երկխոսության աշխուժացման միջոցով կարող ենք հասնել ավելի լավ արդյունքների, ինչը, իհարկե, բխում է մեր երկրի շահերից»:

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը աջակցում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների տարածմանը։

Ներբեռնել վերլուծությունը (PDF)