Ազատ լսարանային դասախոսություններ եւ քննարկումներ՝ Աղվերանում

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը 2017-ի սեպտեմբերից Հայաստանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը: Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է` ազատ լսարանի մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին եւ հայությանն առնչվող քաղաքական խնդիրների մասին:

Ծրագրի նախորդ երկու փուլերի մասնակիցները համախմբվել են Աղվերանում՝ մասնակցելու երկօրյա գործնական դասընթացների, որոնց ավարտին կներկայացնեն նաեւ իրենց հետազոտական աշխատանքները:

Մանրամասները՝ տեսանյութում։