«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը շարունակում է լուծել իր առջև դրված խնդիրները

Արդեն ավելի քան 6 ամիս 150-ից ավելի հաճախորդ է դիմել Երևանի Մանանդյան 20 հասցեով: Այստեղ գործում է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը: Հայցերը բազմազան են ու բազմապիսի՝ հիմնականում աշխատանքային ու կենսաթոշակի հարցերով։ Գրասենյակի իրավաբանները 40 դատական գործ ունեն, դրանց մի մասը դատարանը բավարարել է՝ դրական ելքով։

Գրասենյակը գտնվում է ք.Երևան, Շենգավիթ համայնքի Մանանդյան 20 հասցեում:
Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել 010 42 67 41 կամ 096 99 66 04 հեռախոսահամարներով:

Իրավաբանը կօգնի անվճար

6 ասվա ընթացքում 150-ից ավելի քաղաքացի է դիմել Երևանի Մանանդյան 20 հասցեի ներքո գործող գրասենյակ: Այստեղ գործում է ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը»: Հայցերը բազմազան են ու բազմապիսի՝ հիմնականում աշխատանքային ու կենսաթոշակի հարցերով։ Գրասենյակի իրավաբանները 40 դատական գործ ունեն իրենց տնօրինության տակ, դրանց մի մասը դատարանը բավարարել է դրական ելքով։

Լուսինե Ավետիսյանը այս մասին իմանալուն պես շտապել է դիմել գրասենյակ՝ խնդիրն աշխատավարձն է եղել։ Իրավաբանի աշխատանքից գոհ է՝ հարցը մեկ ամսում, առանց դատարան հասցնելու, լուծել են: Լուսինեն այժմ շրջապատին է տեղեկացնում գրասենյակի գործունեության մասին։

Արսեն Օհանյանի գործն էլ իրավաբանը ներկայացրել է վերաքննիչ դատարան։ Հայցատուն դրական տեղաշարժ է նկատել, հույս ունի, որ իր գործն էլ հաջող լուծում կստանա։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Էդգար Կոտոյանն ասել է, որ միայն Երևանով չեն սահմանափկվում, մարզերի բնակիչներին իրենց օգնությունը նույնպես հասանելի է։

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը կես տարվա գործունեության ընթացքում վերհանել է օրենսդրական կարգավորում պահանջող մի շարք խնդիրներ։ Առաջիկայում այդ խնդիրները լուծումներով կներկայացնենք քննարկման,- ասել է գրասենյակի պատասխանատու Թադեւոս Ավետիսյանը և կոչ արել բոլոր քաղաքացիներին, իրենց աշխատանքային խնդիրներով դիմել գրասենյակ։

Իրավաբանները քաղաքացիներին օգնում ու խորհրդատվություն են տրամադրում անվճար: Հանրապետությունում գործող 2 անվճար իրավաբանական գրասենյակից այս մեկի բոլոր ծախսերը հոգում է «Հրայր Մարուխյան» հիմնադրամը։ Քաղաքացին վճարում է միայն ծախսերի համար, եթե գործը հասնում է դրան։

Նանե Հայրապետյան