Քաղաքական դասընթացների «Ազատ լսարանը» Լոռիում

«Հրայր Մարուխեան» հիմնադրամն սկսում է քաղաքական դասընթացները ՀՀ մարզերում` մեկնարկը տալով Լոռիից։ Նպատակը տեղի երիտասարդության` Հայաստանին ու հայությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների խորացումն է` նպաստելով ազգային քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներում նոր սերնդի ներգրավմանը, խորացնելով նրա քաղաքական գիտելիքները։

Ծրագրի թեմաներն են՝
1. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
2. ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
3. ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ. ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Դասախոսները կլինեն ՀՀ-ում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, գիտնականներ ու փորձագետներ:

Անվճար դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 14-ը՝ շաբաթ օրերին (11:00-ից 18:30) թեմատիկ դասախոսությունների ու քննարկումների եղանակով: Վանաձորից դուրս բնակվող մասնակիցների տեղափոխումն ապահովվում է։

Մասնակցության հայտ կարելի է լրացնել առցանց։ Հայտ ներկայացնելու վերջնաժամկետն սեպտեմբերի 9-ն է։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել մեր Ֆեյսբուկի էջը,
կամ զանգահարել +374 99 11 01 97, +374-98-87-27-87 հեռախոսահամարներով:
Էլ. հասցե՝ lsaran@maroukhianfoundation.org

Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 6