«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության հրատարակումը

<Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ, հայերեն եւ անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը` ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությանը: Սեղմե’ք ստորեւ ներկայացված հղումները եւ ծանոթացեք վերլուծության հայերեն եւ անգլերեն տարբերակներին: Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (անգլերեն)

Սոցիալական բարեփոխումները Հայաստանում (հայերեն)

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումը – Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված են 2011 թ.-ին նոյեմբերի 8-ին, Անի Պլազա հյուրանոցում կայացած «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրության շնորհանդեսի լուսաբանումները տարբեր լրատվամիջոցներով:

Երկիր Մադիա հեռուստաընկերություն (Հոդված+հեռուստալուսաբանում).  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=3555

A1+ (Հոդված + հեռուստալուսաբանում). http://www.a1plus.am/am/social/2011/11/08/forum

CivilNet (հեռուստալուսաբանում): http://www.youtube.com/watch?v=cPLD0T87xqk

Asbarez.com (Հոդվածներ). http://asbarez.com/arm/114610/ & http://asbarez.com/arm/114482/

Azator.gr (Հոդված). http://www.azator.gr/armenia-karabakh/1252-l-r

PanArmenian.net (Հոդված). http://www.panarmenian.net/arm/news/83037/

Aysor.am (Հոդված). http://www.aysor.am/am/news/2011/11/08/conferance/

Ankakh.com (Հոդված). http://ankakh.com/2011/11/156821/

Armtown.com (Հոդված). http://www.armtown.com/news/am/ays/20111108/2011110880/

Emedia.am (Հոդված). http://tinyurl.com/88r3sxm

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդում – Հյուրեր` Մարիա Թիթիզյան եւ Արա Նռանյան, Նոյեմբեր 8, 2011 թ.

Ստորեւ ներկայացված է Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդումը, որին մասնակցում են Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինար – Հոկտեմբեր 29-30, 2001 թ., Անի Պլազա Հյուրանոց, Երեւան

2011 թ. հոկտեմբերի 29-30-ը Հրայր Մարուխյան Հիմնադրամը Երեւանում կազմակերպեց սոցիալ-դեմոկրատիային նվիրված երկօրկա սեմինար: Սեմինարը վարեցին «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի համահեղինակներից Բժշ. Քրիստիան Կրելը եւ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամից Միխայել Ռեշկեն, որին մասնակցում էին խորհրդարանի անդամներ, տնտեսագետներ, քաղաքականության բնագավառի գիտնականներ եւ սոցիոլոգներ:

Քննարկվող հարցերը ընդգրկում էին Սոցիալ-դեմոկրատիայի տեսությունը, Սոցիալ-դեմոկրատիան Եվրոպայում վերջին երկու տասնամյակներում, Սոցիալ-դեմոկրատիայի վերափոխումը Եվրոպայում եւ Սոցիալ-դեմոկրատիայի ակնկալիքները եւ մարտահրավերները Հայաստանում:

Սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինար, Հոկտեմբեր 29-30 – Երկիր Մեդիայի լուսաբանումը

Դիտե’ք Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից Անի Պլազա հյուրանոցում հոկտեմբերի 29-30 կազմակերպած սոցիալ-դեմոկրատիային նվիրված սեմինարի Երկիր Մեդիայի լուսաբանումը:

Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ

Կիրակի օրը, հոկտեմբերի 16-ին, Հրայր Մարուխյան Հիմնադրամում պրակտիկա անցնող երիտասարդները Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ միասին մեկնեցին Հայաստանի Տավուշի մարզի հեռավոր Բերդ քաղաքը: Քանի որ ընթացքի մեջ է Հայաստանում կանանց մասին կարճ հաղորդումների պատրաստման շարքը, մենք ավելի ու ավելի ենք ծանոթանում կանանց խնդիրներին երկրի տարբեր շրջաններում: 

Բերդ այցելության արդյունքում մենք ծանոթացանք տաղանդաշատ գործունյա կանանց հետ, ովքեր ձեռքի աշխատանքներ են պատրաստում եւ դրանք վաճառքի հանում: Գաղտնիք չէ, որ գործազրկության աստիճանը Հայաստանի գյուղական վայրերում չափազանց բարձր է: Շատ գյուղեր աստիճանաբար դատարկվում են: Ձեռագործ փափուկ խաղալիքներ, կանացի պայուսակներ եւ բաժակատակներ պատրաստելով, այս կանայք կարող են դանդաղորեն նվազեցնել աղքատությունը, ընդլայնելով իրենց քաղաքի շուկան: Չափազանց տպավորիչ է լսել Սեդաի եւ Անահիտի նման կանաց, ովքեր պատմում են մեզ, թե ինչպես է ամենօրյա աշխատանք ունենալուց հետո  դրականորեն փոխվել իրենց կյանքը: Շատերը ապրում էին կենսաթոշակների հաշվին կամ գոյատեւում արտագնա աշխատանքի մեկնած իրենց ամուսինների կողմից ուղարկված գումարով: Չնայած ձեռագործության բիզնեսը դեռ սկզբնական փուլում է եւ ընդլայնվելու մեծ հեռանկար ունի, այն ներկայումս ապահովում է 16 կանաց ֆինանսական կայունությունը եւ 16 ընտանիքների հետ է պահում Բերդը լքելուց եւ այլ վայրերում աշխատանք որոնելուց: Այս բիզնեսը նաեւ հարթակ է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց հմտություններն ու տաղանդը:

Հրայր Մարուխյան Հիմնադրամը հավատացած է, որ խիստ անհրաժեշտ է օժանդակել կանաց իրենց կարողությունները բիզնեսում արտահայտելու համար, դրանով իսկ նպաստելով նրանց դրական ավանդի ներդնմանը Հայաստանի զարգացմանը: Բիզնեսում ներգրավված կանանց մասին ավելի մանրամասն տեղեկույթուններ ստանալու համար հետեւե’ք Հայաստանում կանանց մասին վեց մասից բաղկացած կարճ հաղորդումների: Բերդի եւ Հայաստանի այլ գյուղական վայրերի կանանց աշխատանքներից գնելու եւ դրանով իսկ օժանդակույթուն ցուցաբերելու համար, կարող եք այցելել www.homelandhandicrafts.org կայք-էջ:


	

Հրայր Մարուխյան Հիմնադրամը ներկայացվում է Asbarez.com-ով

Asbarez.com-ը «Հրայր Մարուխյան Հիմնադրամ. Սոցիալ-դեմոկրատիան գործնականում» վերնագրով հոդված ներկայացրեց: Ստորեւ հոդվածի ամբողջական տարբերակն է.

Հրայր Մարուխյան Հիմնադրամ. Սոցիալ-դեմոկրատիան գործնականում

Նոր խոստումնալից հիմնադրամ Հայաստանում

ԵՐԵՒԱՆ – Հրայր Մարուխյան Հիմնադրամը ՀՀ-ում գործող սոցիալ-դեմոկրատիայի ուսումնասիրության եւ վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել 2009 թ.-ին: Այն հանդիսանում է շահույթ չհետապնդող հիմնադրամ, որի նպատակն է հանրային, քաղաքական խնդիրների լուծման առաջխաղացումն ու զարգացումը, որոնք նպաստում են սոցիալական ժողովրդավարության հիմնական արժեքների տարածմանը` կրթական եւ ուսումնական ծրագրերի, ուսումնասիրությունների եւ տարածաշրջանային ու միջազգային համագործակցության միջոցով:

Հիմնադրամի նպատակն է աջակցել եւ ակտիվորեն նպաստել համակողմանի ազգային, տարածաշրջանային եւ միջազգային երկխոսությանը` կենտրոնանալով ներկա քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացումների ու մարտահրավերների վրա: Այն հիմնականում իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանն ու Հարավային Կովկասը:

Շատ տարբեր ծրագրերի շարքում Հիմնադրամը իրականացնում է ակադեմիական ուսումնասիրություններ կապված քաղաքականության եւ քաղաքական որոշումների կայացման հետ, կազմակերպում է խորհրդաժողովներ ու կլոր սեղաններ, հրատարակում ուսումնասիրություններ սոցիալ-դեմոկրատիայի վերաբերյալ թեմաներով, անցկացնում թրեյնինգներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար:

Ստեղծման օրվանից Հրայր Մարուխյան Հիմնադրամը մի շարք կարեւոր ծրագրեր է նախաձեռնել եւ իրականացրել:

Հայաստանում մի շարք խորը արմատավորված խնդիրներ լուծելու եւ սոցիալ-դեմոկրատիայի զարգացումը ապահովելու համար, անհրաժեշտ է բավականաչափ ուսումնասիրություններ իրականացնել: Այդ նպատակով Հրայր Մարուխյան Հիմնադրամը, Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում սոցիալական բարեփոխումների թեմայով նորարարական ուսումնասիրություն է իրականացրել: Ուսումնասիրության նպատակն է երկրում սոցիալական բարեփոխումների այլընտրանքային պատկերացման ներկայացումն է, առաջ քաշելով իրական, ֆինանսապես հնարավոր տարբերակներ առողջապահության, բնակարանների ձեռք բերման եւ գործազրկության ոլորտներում: Փորձագետների համապատասխան ոլորտի աշխատանքային խմբերի միջոցով արված ուսումնասիրության նպատակն է ապահովել բնակչության որակյալ բնակարաններ, աշխատանք եւ մատչելի ու հասանելի բուժօգնություն ունենալու իրավունքը: Հրայր Մարուխյան Հիմնադրամը ներկայումս այդ ուսումնասիրության հայերեն եւ անգլերեն տարբերակների վերջնական հրատարակման փուլում է եւ այն 2011 թ. նոյեմբերիրն, Երեւանում, կներկայացնի պետական պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների, ակադեմիկոսների, ոչ-կառավարական կազմակերպությունների ու հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների դատին:

Որպես սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքների սերմանման կարեւոր միջոց, Հիմնադրամը վերջերս թարգմանել եւ հրատարակել է «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը: Սկզբնապես Գերմանիայում հրատարակված այս գիրքը կոչված է մարդկանց շրջանում 21-րդ դարի սոցիալ-դեմոկրատիայի արժեքների, նպատակների եւ նշանակության ավելի լավ ընկալմանը: Գիրքը կարելի է ձեռք բերել Հրայր Մարուխյան Հիմնադրամից, Երեւանում, իսկ գրքի ամբողջական էլեկտրոնային տարբերակը հասու է www.maroukhianfoundation.org կայք-էջում:

Քաջ գիտակցելով, որ երիտասարդները երկրի հզորացման գործում առանցքային դեր կարող են խաղալ, Հրայր Մարուխյան Հիմնադրամը 2011 թ.-ի մայիսին, Հայաստանի Դիլիջան քաղաքում քսան երիտասարդ քաղաքական առաջնորդների համար կազմակերպեց եռօրյա հագեցած թրեյնինգ-սեմինար: Թրեյնինգը ընդգրկում էր առաջնորդի կայացման հիմնական երեք բաղադրիչները` Ռազմավարական Պլանավորում, Ապագայի Որոնում եւ Աշխարհի Սրճարան: Ռազմավարական պլանավորման դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է հստակեցնել իրենց ներկայացրած երիտասարդական կազմակերպությունների նպատակները, ինչպես նաեւ այդ նպատակները իրականացնելու ամենաարդյունավետ մեթոդները: Այնուհետեւ երիտասարդները մասնակցեցին Ապագայի Որոնմանը, որի ընթացքում ընդգծվեց այլընտրանքային ապագան զարգացնելու մեթոդները` խնդիրներ լուծելու տարբեր ուղղիների որոնմամբ: Վերջին բաղադրիչը Աշխարհի Սրճարանն է, որը ուղղված է խնդիրը արտասովոր պայմաններում` երկխոսության միջոցով լուծմանը, ինչպիսին ասենք սուրճի ընդմիջումն է:

Թրեյնինգի երեք հագեցած օրերից հետո մասնակիցները` նպատակներ դնելու եւ դրանց հասնելու նոր գաղափարներով, մեթոդներով եւ հմտություններով զինված, վերադարձան այն պարզ պատկերացմամբ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն աշխատել իրենց կազմակերպություններում:

Վերջերս Հրայր Մարուխյան Հիմնադրամը Նորվեգիայի Արտաքին Գործերի Նախարարությունից ստացել է դրամաշնորհ, որի միջոցներով կկազմակերպի վեց մասից բաղկացած կարճ հաղորդումներ, նվիրված Հայաստանի կանանց խնդիրներին, մարտահրավերներին եւ ձեռքբերումներին: Այդ հեռուստաշարքը կանվանվի «Կանայք Հայաստանում»: Այդ վեց մասից բաղկացած կեսժամանոց հաղորդումները կսփռվեն Երկիր Մեդիա հեռուստաալիքով աշնանը: Այդ հաղորդումների միջոցով Հրայր Մարուխյան Հիմնադրամը նպատակ ունի լուսաբանել կանանց դժվարությունները անձնական եւ հանրային կյանքում, միեւնույն ժամանակ ի ցույց դնել կանանց դրական ներդրումը հասարակության ժողովրդավարական զարգացման գործում: Հաղորդումների թեմաներն են` կանայք քաղաքականության մեջ, կանայք բիզնեսում, կանայք զինված հակամարտություններում, ընտանեկան բռնությունը, կանանց հանդեպ սեռական ոտնձգությունը եւ կանայք եւ առողջապահությունը:

2011 թ.-ի հոկտեմբերին Հիմնադրամը սոցիալ-դեմոկրատիայի թեմայով հատուկ սեմինար կանցկացնի: Ծրագիրը կներկայացնի սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը; Սոցիալ-դեմոկրատիան Եվրոպայում վերջին երկու տասնամյակներում; քննարկումներ սոցիալ-դեմոկրատիայի ապագայի եւ դրա անհրաժեշտությունը Հայաստանի համար: Սեմինարը կվարի «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի հեղինակներըց` Քրիստիան Կրելը, Երեւանից մեկ համավարողի հետ համատեղ: Թրեյնինգի ընթացքում կքննարկվի Հայաստանի ներկայից քաղաքական եւ տնտեսական իրավիճակը:

Ուսումնասիրությունների իրականացման, թրեյնինգ-սեմինարների կազմակերպման եւ տեղեկությունների տարածման, ինչպես նաեւ ապագայում այլ նորորարական ծրագրերի միջոցով, Հրայր Մարուխյան Հիմնադրամը սոցիալական, քաղաքական եւ տնտեսական խնդիրների երկարատեւ, համակարգված լուծումների հիմքեր կդնի եւ կնպաստի ավելի թափանցիկ, հաշվետու, անկողմնակալ եւ զարգացող հասարակությունների զարգացմանը:

Հրայր Մարուխյան Հիմնադրամի գործունեության մասին ավելի տեղեկություն ստանալու համար այցելե’ք հետեւյալ կայք-էջ` http://www.maroukhianfoundation.org կամ Հիմնադրամի Facebook-ի էջը: